Ամանորյա երգեր

 

Շատ եմ սիրում ամանորը, այն իր հետ բերում է էլ ավելի լավ տրամադրություն, իսկ այդ տրամադրությունը էլ ավելի լիարժեք դարձնելու համար օգնում է ամանորյա երգերը: Չեմ ցանկանա վերլուծել ներգևի երգերը, քանի որ բոլորիս էլ պարզ է, թե ինչի մասին են, ուղակի կցանկանամ ասել, որ իսկապես կարևոր է դեր է կատարում երգը կյանքում: Այս երգերի շնորհիվ քո հոգին ավելի է դառնում տոնական, դու հասկանում ես, որ ևս մի տարի անցավ, նրա հետ տանելով և՛ ուրախ պահեր, և՛ տխուր ու սովորաբար մտքիտ գալիս է` այդ պահերը ու այդ ժամանակ սովորաբար մտածում ես ինչ արագ անցավ կարծես երեկ լիներ այդ ամենը: Կարծում եմ նոր տարին լավ առիթ է ամեն ինչ նորից սկսելու, կարևոր չի թե դու անցած տարին ինչպես ես արել, դա արդեն անցյալում է, նունիսկ եթե <<հայտնագործություն>> ես արել դա արդեն անցած տարում է եղել և դա անցյալ է պետք է փորձես այս տարի էլ ավելի մեծ <<հայտնագործություն>> անես, ըստ իս պետք չէ անցյալով ապրել, պետք է միշտ ներկայի ու ապագայի մասին մտածես: Իսկ ինչպես նշեցի ամանորը շատ հարմար պահ է դրա համար, իսկ երգերը կոգնեն այդ ամենը իրագործելու համար:

 

 

https://www.youtube.com/watch?v=tL6f6HqrHZY

https://www.youtube.com/watch?v=MZVY-pGDsN4

https://www.youtube.com/watch?v=HWv72L4wgCc

https://www.youtube.com/watch?v=3PgNPc-iFW8

 

 

    Ինպես են նշում նոր տարին տարբեր երկրներում

 

 

Ընդհանուր բնութագիր

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

 

Մանրամասներն

Ֆինլանդիա

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

 

 

Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

 

Ֆինլանդիա

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

 

 

Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

 

Հնդկաստան

Հնդկաստանում տարբեր ցեղեր տարբեր կերպ են նշվում Ամանորը և տարբեր ժամանակահատվածում:

 

 

Հնդիկների մեծամասնությունն այս տոնը նշում է լուսնային-արևային օրացույցի համաձայն՝ մարտի 22-ին, իսկ փանջաբիներն ու ասսայիները նշում են ապրիլի 13-ին: Տեղի սակավաթիվ քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 31-ին: Ամանորյա հնդկական հայտնի ավանդույթներից է Ամանորի նախօրեին հրաժարվել հին հագուստներից: Որոշ նահանգներում հագուստները վառում են: Իսկ ահա ուրիշների իրերն ընտրելը համարվում է վնասակար սեփական հաջողության համար: Այդ իսկ պատճառով՝ հնդիկները ձգտում են Ամանորին թարմացնել իրենց զգեստապահարանը: Հնդկաստանում ամանորյա հաջողության գույներն են՝ վարդագույնը, դեղինը, ոսկեգույնը: Հնդկական ցեղերից մեկի՝ փանջաբիների մոտ Ամանորին ընդունված է մարմնի վրա դաջվածքներ անել, որպեսզի եկող տարին իր հետ երջանկություն բերի: Ասսայիների համար Ամանորն այն ժամանակն է, երբ պետք է տուրք մատուցել աստվածներին և սուրբ կենդանիներին: Հնդկաստանի կենտրոնական նահանգներում հայտնի են ամանորյա մրցույթներն ու ինքնատիպ շքերթները: Ինչպես նաև Հնդկաստանից է եկել Ամանորին օդային օձեր բաց թողելու ավանդույթը:

Չինաստան

Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն է, որը նշվում է երկու անգամ. հունվարի 1-ին, ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը, և նորալուսնի ժամանակ՝ այսպես կոչված «Գարնան տոնը»:

 

Չինաստանում ամեն տարին կապված է համաստեղության նշանի և տարերքի հետ: Չինաստանում Ամանորի հետ կապված են մի շարք ավանդույթներ և սնահավատություններ: Ամանորի նախաշեմին դռան վրա կախում են 5 երկար ժապավեն, որոնք խորհրդանշում են երջանկության 5 տեսակ. հաջողություն, պատիվ, երկարակեցություն, հարստություն և ուրախություն: Չինաստանում գոյություն ուներ նաև հավատամք, ըստ որի՝ մարդիկ հավատում էին, որ չար ոգիները վախենում են կարմիր գույնից, այդ իսկ պատճառով՝ տոնական օրերին ամենուրեք գերիշխում էր կարմիր գույնը: Ամանորին Չինաստանում միմյանց նվիրում են զույգ նվերներ, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն, օրինակ՝ երկու ծաղկաման, երկու բաժակ և այլն: Ընդունված չէ նվիրել ժամացույց, հատկապես՝ ծերերին, կամ խաղալիքներ և մանկական իրեր նրանց, ում երեխաները դեռևս չեն ծնվել: Սովորաբար նվերները հանձնում են վերջում, հաճախ էլ նվերները թողնում են գաղտնի:

 Ճապոնիա

Ծագող արևի երկրում Ամանորը զգալի նշանակություն ունի: Բազմաթիվ սովորույթներ և ծեսեր կան տոնի հետ կապված:

 

Ճապոնացիները՝ վախենալով, որ երջանկության և հարստության հետ տուն կներթափանցեն չար ոգիները, դռան վրա կախում են ծղոտի փնջեր: Տոնին պատրաստվում են մի քանի շաբաթ առաջ: Դեկտեմբերի կեսերին ճապոնացիները սկսում են շնորհավորական բացիկներ գրել իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, երջանկություն և առողջություն: Ինչ-որ մեկին մեկ անգամ ուղարկելով բացիկը՝ ընդունված է ուղարկել այն ամեն տարի: Այս ավանդույթն ունի զգալի նշանակություն, քանզի դպրոցական տարիքից երեխաները սովորում են ճիշտ գրել բացիկներ: Ամանորի գիշերը ճապոնացիներն ուղևորվում են սարեր կամ ծով, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ լուսաբացին ծափահարություններով հրաժեշտ են տալիս հին տարուն և դիմավորում Նոր տարին:

 

ԱՄՆ

Ավանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ:

 

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ: Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:

 

Իսլանդիա

Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»: Ի դեպ, նրանց նաև բաժին է հասել Ձմեռ Պապի դերը: Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է, նրանց մեջ են մտնում նաև 13՝ այսպես կոչված «ամանորյա պատանիները»՝ Յոուլասվեյնները (jolasveinn):

 

Ամենուր հայտնվում են հեքիաթային կերպարներ սկսած դեկտեմբերի 13-ից: Յուրաքանչյուրն ունի իր անունն ու բնավորությունը, սակայն բոլորին հատուկ է աշխույժ բնավորությունը: Իսլանդիայում աղջիկներն ու տղաները կարմիր գուլպա են կախում պատուհաններից արդեն դեկտեմբերի 13-ին, քանի որ «ամանորյա պատանիներից» յուրաքանչյուրը թաքուն նվերներ է բերում: Երեխաները հավատում են, որ Յոուլասվեյնները կարող են անսպասելի այցելել իրենց ցանկացած օր դեկտեմբերի 1-ից մինչև 24-ը: Եթե նրանք իրենց վատ պահեն, ապա իրենց գուլպայում կարող են գտնել ոչ թե նվեր, այլ՝ կարտոֆիլ:

 

Ուսումնասիրության ընթացքում օգտվել եմ հետևյալ կայքերից`

https://news.am

http://operativ.am/