Ինչպես ասում են՝ շատ բան մի սպասիր, հետո չես հիասթափվի: Ես առանձնահատուկ բան չէի սպասում Շիրվանզադեի «Քաոսը» կարդալ սկսելուց առաջ, դա համարում էի զուտ պարտականություն, անհրաժեշտություն՝ համալսարան ընդունվելու նախաշեմին: Պարտադիր է, ուրեմն պահանջարկ չկա, ուրեմն չի ներկայացնում ոչ գովասանքի համընդհանուր առարկա, ոչ համաշխարհային արժեք: Ինչևէ, ծածկեցի այդ գիրքը, որի սյուժեն կառուցված էր երեք բանի վրա՝ չափազանցություն, անհեթեթություն, կերպարների հակադրություն՝ միակ բանը, որից կարելի էր ինչ-որ բան սովորել:

Անդրադառնամ հիմնական հերոսներին:

Ոսկեհատ Ալիմյանին երբևէ չտեսա սառնասիրտ, դատող ու խելացի կնոջ դերում: Նրա զենքն արցունքներն էին, դիմացինի մոտ խղճահարություն առաջացնելով՝ տպավորություն գործելն ու աղերսանք-պահանջն իրականություն դարձնելը:

Սմբատ Ալիմյանը տառապեց մինչև գրքի վերջին նախադասությունը: Ատելություն՝ կնոջ նկատմամբ, սեր՝ երկու որդիների, բայց չկան այնպիսի տեսարաններ, թե երեխաներն են Սմբատի կյանքի իմաստը կամ նրան գոնե հանգստություն ու մխիթարություն ներշնչողը: Հատկապես վերջին հատվածներում Սմբատի համար կտրուկ աճեց փողի նշանակությունը, իսկ ավելի բարդ ու խճճված պահերին նրան ընկերակից էին դառնում ռեստորանները, հյուրանոցները և խմիչքը, այլ ոչ թե երեխաները: «Կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների 90%-ը: Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելի՝ եսասիրությունը»,- ասում էր Սմբատը և միաժամանակ՝ «չէր կարողանում» բաժանվել երեխաներից: Լավ, համարենք՝ իսկապես չէր կարողանում: Նկատենք, որ նույնիսկ կնոջից չբաժանվելու դեպքում նա չէր զրկվի ժառանգությունից, ուրեմն ի՞նչ է նշանակում ատել սեփական կնոջը, երբ նա փողոցային չէ, ինչպես Անուշ Ղուլամյանը, այլ կիրթ, զարգացած, առաքինի մայր: Սմբատն ուներ երկու տարբերակ, բայց հեղինակն ընտրեց երրորդը՝ Սմբատի մեջ դնելով դժբախտ լինելու երևակայական արմատները:

Անտոնինա Իվանովնան ճիշտ էր վարվում՝ որդիներին հեռու պահելով Ոսկեհատի բացասական ազդեցությունից, որովհետև հասկանում էր՝ այդ կինն էր մեղավոր իր երկու որդիների «փչացածության» համար, որովհետև ծնողների բացթողումները և անուշադրությունն էին Միքայելի ու Արշակի՝ այդ տեսակ կյանք վարելու պատճառը: Հարուստի կամ միջին դասի երեխա լինել-չլինելն այստեղ ընդհանրապես կապ չունի, իսկ ինքնագիտակցության մասին հիշատակելն անգամ ավելորդ է:

Մարթա Մարութխանյանի «Ո՞վ չունի մեր ժամանակներում սիրուհիներ: Եթե իմ մարդը, ինձ պես կին ունենալով, պահում է սիրուհիներ, ինչո՞ւ Արշակի պես ջահելը չպիտի պահի… Ժամանակիս սովորությունն է» խոսքերից հետո միայն կասեմ, որ կինն այսքան անինքնասեր չպիտի լինի:

Կարդալու ամբողջ ընթացքում թվում է, թե այդ մարդկանց շրջապատում իշխում են միայն ստորությունը, դավաճանությունը, խաբեությունը, անկայուն հարաբերությունները, իսկ վերջում անսպասելիորեն հրաշք է կատարվում. երեկվա շահա- և կնամոլ Միքայելը, ով թակարդներ էր լարում հարազատ եղբոր դեմ, չի դիմանում հասարակ աղջկա բարոյական զորությանն ու հպարտությանը, հիմնովին փոխում է ապրելակերպը, և այդ բթացած սիրտը սկսում է անկեղծորեն սիրել: Քաղաքական ռոմանտիզմը մեզ միշտ բնորոշ է եղել. գրական ռոմանտիզմը գոնե ներելի է:

 

 

 

 

Ստեֆան Ցվայգ. «Անծանոթ կնոջ նամակը»

 

 

Երևանից դուրս անցկացրած մեկշաբաթյա հանգստի ընթացքում հասցրեցի կարդալ 20-րդ դարի ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի նովելներից մի քանիսը՝ «Անծանոթ կնոջ նամակը», «Երկյուղը», «Անտեսանելի կոլեկցիա», «24 ժամ մի կնոջ կյանքից», «Լեպորելլա»: Տարբեր մարդիկ, ըստ իրենց ճաշակի, առավելությունը կտան այս կամ այն պատմվածքին, և շատ դեպքերում նրանց տեսակետերը չեն համընկնի: Կոնկրետ ես ամենից շատ հավանեցի «Անծանոթ կնոջ նամակը», որը կարդացի մի շնչով, և առաջին իսկ էջերը հուշեցին, որ սյուժեի մեջ ինչ-որ յուրօրինակ ու անկանխատեսելի բան եմ գտնելու:
Վիպագիր Ռ.-ն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է մեծածավալ մի նամակ՝ վերնագրված «Քեզ՝ ինձ երբեք չճանաչողիդ»: Առաջին հայացքից տարօրինակ է՝ ինչպես կարող էր այդ կինը ճանաչել երիտասարդին, իսկ նա այդ կնոջը՝ ոչ: Նամակն ընթերցելու ընթացքում երիտասարդն իմանում է, որ այնուամենայնիվ նա տեսել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել նույն շենքում, ավելի ուշ՝ նրա հետ եռօրյա սիրավեպ ունեցել, որի արդյունքում ծնվել է իրենց որդին, այնուհետև նրանք հանդիպել են ևս մեկ անգամ ու բաժանվել ընդմիշտ: Թվում է՝ այսպիսի դրվագներ կան բազմաթիվ գրքերում, բայց սա եզակի դեպք է, որ տարբերվում է մյուսներից: Ինչո՞ւ: Երիտասարդը երբեք գլխի չի ընկել, որ 13 տարեկանից իրեն սիրող աղջիկը, իր որդու մայրը և այդ «փողոցային փերին» իրականում եղել են միևնույն կինը:

Առաջին ենթադրությունը, որ միանշանակ է ու աներկաբայելի. երիտասարդը սրտակեր էր, ով բացի գրքեր գրելուց ու կարդալուց՝ սիրում էր նաև ճամփորդություններ, կյանքի հաճույքներ ու վայելքներ, ազատություն: Նովելի առանձնահատկությունն այն է, որ կինն այդ հանդիպումների ժամանակ փորձում է ակնարկներով հասկացնել իր ով լինելը, անընդհատ սպասում է, որ տղամարդը կճանաչի իրեն, բայց ամեն ինչ ապարդյուն է անցնում: Ֆրեյլեյնը մեկն էր այն հարյուրավոր կանանցից, ովքեր մի գիշերով կամ մի քանի օրով էին հայտնվում երիտասարդի բազմաբովանդակ կյանքում՝ որպես անցողիկ, րոպեական սիրո առարկա:
 
Եթե Ֆրեյլեյնը երիտասարդին ասեր իրենց որդու գոյության մասին, նովելը կնմանվեր արտասահմանյան հեռուստասերիալի ու կպատահեր այն, ինչից Ֆրեյլեյնը վախենում էր: Երիտասարդը չէր հավատա այդ պչրուհու ոչ մի խոսքին, կմտածեր, թե նրա ուսերին մի երեխայի հոգս դնելու և գումար կորզելու համար է հերթական այդ կինը հեքիաթներ հորինում: Ֆրեյլեյնի հույսը երիտասարդի հիշողության մեջ իր պատկերի ինքնուրույնվերականգնումն էրորը երբեք տեղի չունեցավ:
 
Երբ վիպագիրը վերջացնում է նամակը, ամեն ինչ թվում է անհասկանալի ու մշուշոտ: Աչքիառաջ կենդանանում են ինչ-որ մանրուքներիրադարձություններբայց կնոջ դեմքըմտաբերել չի հաջողվումՊարզ էր միայն այնոր և´ այդ կինըև´ իր որդին արդենմահացել էինՆորից՝ «ինչու» հարցըՈրովհետև ամեն տարիիր ծննդյան օրըայդ կինըսպիտակ վարդեր էր ուղարկում երիտասարդինև առաջին անգամն էրոր ծաղկամանըդատարկ էր:
 
Մտքեր Ցվայգի պատմվածքներից
 
«Անծանոթ կնոջ նամակը»
«Աշխարհում ոչ մի բան չի կարող համեմատվել երեխայի աննկատելի սիրո հետմի սերորանհույս էմիշտ պատրաստակամայնքան հեղ ու նրբազգացորպիսին երբեք չի լինումհասակավոր կնոջ՝ ցանկություններով ու անգիտակից պահանջներով լի սերը»:
 
«Չեմ մեղադրում քեզսիրում եմ քեզ այնպեսինչպես կաս՝ դյուրաբորբոք ու մոռացկոտ,հրապուրվող ու անհավատարիմ»:
 
«24 ժամ մի կնոջ կյանքից»
«Մի՞թե կարելի է բացատրելթե ինչու լողալ չիմացող մարդը կամրջից իրեն ջուրն էնետում՝ խեղդվողին օգնելուՊարզապես մի գաղտնի ուժ է առաջ մղում նրանև նաժամանակ չունի մտածելութե իր մտադրությունը որքան խելագարորքան վտանգավոր էիր իսկ համար»:
 
«Ընկնողըհուսահատ գոտեմարտի բռնվելովհաճախ իր հետևից տանում է և իր փրկչին»:
 
«Ես սարսափով եմ մտածումթե որքան թույլ, խղճուկ և տարտամ բան է այն բոլորը, որին մենք բարձրագորգոռ հոգի, ոգի, զգացմունք են անվանում, եթե նույնիսկ իրենց բարձրագույն լարման դեպքում նրանք անզոր են պատռելու, մաս-մաս անելու տանջված, հոշոտված մարմինը, եթե կարելի է կատարելապես առողջ վիճակում, տրոփել շարունակող սրտով ապրել այդպիսի րոպեները և չմեռնել, չընկնել՝ ինչպես ընկնում է կայծակից տապալված ծառը»:
 
«Ծերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դադարել վախենալ անցյալից»:
 
 
 
 
 
 
 
 

Մեկ ու կես դար առաջ գրված տողերը և իրականության արտացոլումը

 

Նա (Ստեփաննոս Շահումյանը) հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր` հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները նպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջ է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել:

Նա գիտեր, որ հայ ժողովուրդը կատարյալ ոչխարային բնավորություն ունի. մեկը պետք է առջևից գնա, որ մյուսները հետևեն նրան: Բայց ո՞վ կարող էր լինել այդ «մեկը»: Ո՞վ կարող էր առաջնորդել ամբոխին:
Չափազանց անկարգությունները կառավարության մեջ ծնեցնում են ծայրահեղ միջոցներ դրանց բառնալու համար, այն է` ոչնչացնել անիրավ իշխանությունը` արդարությունը վերականգնելու համար: Բայց դրա համար ժողովրդի մեջ բավական կյանք ու բարոյական ուժ է հարկավոր:

Մենք մեզ ծառայել չգիտենք. մենք մեզ համար անշնորհք ենք, օտարի համար` շնորհալի: Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին հօգուտ իրենց հայրենիքի, այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի: 
 
Ամենամեծ մարդիկն անգամ, որոնք պետություններ են կառավարում, որոնք աշխարհին օրենքներ են տալիս, երբեմն իրենց տունը, իրենց ընտանիքը կառավարելու շնորհք չունեն:
 
Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը:
 
Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստծուն, թե ինչու՞ ինքը թշվառ է և օտարի ծառա: Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից, այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստծու շնորհած պարգևից:
 
Ոչ ոք այնքան չէ վնասել հայոց հայրենիքին, որքան մեր արյունակից դավաճանները, որոնք մեզ թողնելով` անցան թշնամու կողմը: