The start of The Eco Tour 2018 for me

 

In March, I took part in a Marathon organized by the Armenian branch of "Qualified International School" with several Sebastian friends, during which we played different games, winning and losing ... it was not essential for us. The essential thing was that all the proceeds of the event would be provided to the orphanage children. We learnt about the school from the Facebook social network as we had followed the daily, environmental protection projects of their schools in Armenia and Georgia. We knew about their visits to a greenhouse. 

 

So, when we learnt from Facebook page about Marathon, we decided to participate in it. At that time, we made friends with Hasmik, a 12th grader of the same school. Hasmik told us about the environmental projects in their school, and we informed her about ‘River in the Community’ project as well as other eco projects of the annual Eco tour 2018. As a member of the Gardenia Club I could not but tell Hasmik about our greenhouse-lab and show its photos. So we will also wait students who went to professional greenhouse in order to do exchanges.

 

I also told about our Agarak, sport facilities, a swimming pool and clubs. Together with Hasmik we decided to carry on exchange programs among our schools and collaborate to each other by implementing joint eco projects. The coordinator of the Environmental review Mrs. Haykuhi liked the idea and we got an agreement to host them in our Educational Complex on April 18.

 

So, we made a day calendar:

 

09:30 - Admission at Mother School

09: 30-10:00 – Tour at the main school (Robotix), Sport facilities

10: 15-10:25 – West School-garden, Swimming pool

10:25 – 10: 35 Visit Agarak (Farm), horseback riding

10: 40-11: 35 – From the Educational cascade to the College, sewing workshop, greenhouse lab,

11: 40-12: 35-Sport Activities, Sport Clubs

12: 35-12: 55-Break time

13: 00-14: 30- Presenting the directions of the Environmental review by the coordinator Haykuhi Hovhannisyan, meeting the environmentalist Armen Sargsyan

 

Էկո տուր 2018-ի մեկնարկը՝ ինձ մոտ

Մարտ ամսին մի քանի սեբաստացի ընկերներով մասնակցեցինք Որակյալ միջազգային դպրոց-ի հայաստանյան մասնաճյուղում կազմակերպված մարաթոնին, որի ընթացքում խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր՝ հաղթելով, պարտվելով․․․ էականը դա չէր։ Էականն այն էր, որ միջոցառման ամբողջ հասույթը տրամադրվելու էր մանկատան երեխաներին։ Դպրոցի մասին մենք արդեն տեղեկացել էինք Ֆեյսբուք սոցիալական կայքից, հետևում էինք և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի մասնաճյուղերի դպրոցների առօրյային, նրանց բնապահպանական նախագծերին, նրանց՝ ջերմոց կատարած այցին։ Այսպես, ֆեյսբուքյան էջով տեղեկանալով մարաթոնի մասին, որոշեցինք մասնակցել։ Հենց այդ ժամանակ էլ մտերմացանք այդ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Հասմիկի հետ։ Հասմիկը պատմեց իրենց դպրոցում իրականացվող բնապահպանական նախագծերի մասին, իսկ մենք՝ մեր ամենամյա Էկոտուրի և «Գետը համայնքում նախագծի մասին։      Որպես «Գարդենիա» ակումբի անդամ՝ չէի կարող չպատմել մեր ջերմոց-լաբորատորիայի մասին, ցույց տալ նկարները։ Պատմեցի նաև կրթահամալիրի Ագարակի, ուսուցանվող մարզաձևերի, լողավազանի և ակումբների մասին։ Հասմիկի հետ որոշեցինք փորձի փոխանակման ծրագիր կազմել և մեր դպրոցների համագործակցության հիմքը դնել՝ Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին համատեղ նախագծեր իրականացնելով։ Գաղափարը դուր եկավ ընկեր Հայկուհուն՝ ստուգատեսի համակարգողին և պայմանավորվածություն ձեռք բերեցինք ապրիլի տասնութին մեր կրթահամալիրում հյուրընկալել նրանց։ Կազմեցինք օրակարգը՝

 

09:30-ընդունում Մայր դպրոց

09:30-10:00-շրջայց մայր դպրոցով (+ռոբոտիքս)

10:15-10:25-այցելություն դպրոց-պարտեզ

10:40-11:35-ուսումնական կասկադով դեպի քոլեջ`Կարի արհեստանոց, ջերմոց-լաբորատորիա:

11:40-12:35-սպորտ

12:35-12:55-ընդմիջում

13:00-14:30-Էկո նախագծերի քննարկում Հայկուհի Հովհաննիսյանի հետ, հանդիպում բնապահպան Արմեն Սարգսյանի հետ:

 

  

 

 

 

Ջրի միջազգային օրը՝ երկրաբանական թանգարանում

     Այսօր այցելել էինք երկրաբանական թանգարան` մասնակցելու ջրի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը կարելի է ասել կիսով չափ նաև մրցույթային էր: Ամբողջ Հայաստանից մասնակցում էին 5 դպրոցներ` Վարդանանց կրթահամալիր, Գեղանիստի միջնակարգ դպրոց, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիր, Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցը: Այնտեղ նաև ներկա էր "Veolia" ընկերության տնօրենը, ով սկզբում պատմեց, իրենց անցած տարվա "Մաքուր Սևան" նախագծի մասին, որի ընթացքում նրանք մաքրել էին Սևանա լիճը աղբից, նաև դիտեցինք փոքրիկ տեսանյութ իրենց աշխատանքներից։ Հանդիպման հաջորդ մասը ինչպես արդեն նշեցի մրցույթային էր, որի ընթացքում արդեն յուրաքանչյուր դպրոց ներկայացնում էր բնապահպանական խնդիրները և թե նրանք ինչպես են փորձել լուծել դրանք: Մենք մեր ուսուցիչների հետ ներկայացրեցինք "Գետը համայնքում" նախագիծը և արդյունքը, որից հետո նաև պատմեցինք էկո տուր 2018-ի Բնապահպանական ստուգատեսի ուղղությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ հաջորդ շաբաթ կրթահամալիրում Բնապահպանական ճամբար է լինելու։ Ճամբարը և ստուգատեսը շատերին հետաքրքրեց և նրանք մոտեցան մեր ուսուցիչներին, վերցրեցին մեր տվյալները, թողեցին իրենցը և խոստացան համագործակցել։ Իսկ մրցույթի արդյունքները կհրապարակվեն մեկ ամսից, չնայած ինչպես այնտեղ նշեցին կազմակերպիչները մեր բոլորի ներկայությունը և մտահոգությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ արդեն իսկ հաղթանակ էր: