Ավետիք Սահակի Իսահակյան 

 

Ավետիք   Իսահակյանը   ծնվել է   1875   թվականի  հոկտեմբերի

  30-ին    Ալեքսանդրապոլի     գավառի     Ղազարապատգյուղում,

 որն այժմ  կրում է  բանստեղծի  անունը՝  Իսահակյան։ 

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ

 երիտասարդական տարիներից զբաղվել է նաև

գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝

ընդգրկվել է

նորաստեղծ ՀՅԴ կուսակցությանԱլեքսանդրապոլի կոմիտեի

մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի

արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր»

բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897թվականին

մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել

գրականության և փիլիսոփայության

պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա

հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թվականին ստեղծել է

«Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ

հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ

դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս

158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը

ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի

Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես

Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է

 

կալանքից։Կովկասում մնալը այլևս անհնար էր

և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է

արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական

մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական

ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով

ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

 

 

 

 Ես օգտվեցի վիքիպեդիա հնրագիտարանից:

                                                       Համո  Սահյան

 

Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի»գլխավոր խմբագիրը։

Սահյան.jpg

Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա»(1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980),«Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։

Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։

Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։