վերլուծություն

 

 

Ես նայելով Միսակ Մեծարենցի գաղտնի թղտապանակ վավերական ֆիլմը իմացա, երբ, որ նա դեռ 4 տարեկանում երեկոյան  տնից փախել է բարձացել է գյուղի մոտակա լանջին և այնտեղից նայել գյուղ վերադարձող նախինջներին ու նա դրա մեջ ինչ-որ հմայք է տեսել: Միսակ Մեծարենցը Սեբաստիայում հեշտ չի հարմարվել նրան գինետները խստաշունչ կլիման ու խանութներով իրեն չի հիշեցրել ծննդավայրի բնությունը ու իր գեղջուկ կենցաղը: Նաև իմացա, որ մի դժբախտ պատահար ճակատագրական է դառնում Մեծարենցի համար 1901թվականին փողոցում Մեծարենցին ծեծում են և մարդկանց այդ փաստը զարմացնում է, որովհետև նա կռվարար մարդ չի եղել ու այս պատմության մասին Մեծարենցի կենսագիրներից մեկը գրել է ՝  Իր ազգականերից Վահանը Ծատուրյան կռիվ է ունեցել թուրք մսագործներից մեկի հետ ու նրանք մուռ պահելով Վահան Ծատուրյանի վրա հարձակվել են Մեծարենցի վրա ու ծեծել ու այս ծեծի արձյունքում նա թոքախտով է հիվանդացել: Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև հսկիչ։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905թվականին կիսատ է թողնում ուսումը։  Մեծարենցը մահացել է հուլիսի 5-ին կոնստանդնոպոսում 1908թվականին:

 

 

 

 

վերլուծություն

 

 

Վերլուծություն Դանիել Վարուժյանի բանաստեղծություններից

Հունձք կը ժողվեմ

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
–Լուսնակը յարս է–
Ակոս ակոս ման գալով,
–Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
–Անո՜ւշ են հովեր–
Արտերուն մեջ թափառիկ,
–Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
–Կաքավը կու լա–
Կապեցի մե՛կ նարոտով,
–Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
–Ասուպը անցավ–
Աստղեր մյուռոն կը ծորեն,
–Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
–Վարդենին թաց է–
Ես կապեցի խաղերով,
–Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
–Կ’երթա՜ լուսնակը–
Դեզերով լեռ եմ շինած,
–Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
–Յարըս յա՜ր ունի–
Քարեն լորիկը թըռավ,
–Լե՜րդըս կ’արյունի:

Վերլուծությունից առաջ կուզենայի մի փոքր  պատմեմ Դանիել Վարուժյանի մասին ինչքան, որ գիտեմ: Դանիել Վարուժյանը ծնվել է 1884 թ.-ի ապրիլի 20-ին,Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ 1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարան, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ 1909-ին վերադառնում է ծննդավայր, ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում:1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝  տեսուչի պաշտոնով։ Դանիել Վարուժյանը մահացել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Իսկ ինչը վերաբերվում է բանաստեղծությանը այս բանաստեղծությունը կարդալով ես միանգամից պատկերացրեցի, որ երաժիշտները կարող են  երաժշտություն հորինեն և մի գեղեցիկ ժողովրդական երգ ստացվի  ինչպիսիք են  օրինակ Եղինկը, այսինքն  բանաստեղծությունը իր մեջ պարունակում է երկխոսություն և կարող են երաժշտախմբերը  երկու մասի բաժանվեն և գեղեցիկ ժողովրդական երգ ստանան, իսկ ընդհանուր առմամբ բանաստեղծությունը ինձ դուր եկավ: