Կրթահամալիրում սամշիտի տնկարանի ստեղծման նոր տեխնոլոգիա

Հետազոտական աշխատանքը տես՝ այստեղ

 

 

Բույսերի ծլեցում առանց հողի

Հետազոտական աշխատանքը տես՝ այստեղ

 

 

Դեկորատիվ կաղամբ (հետազոտական աշխատանք)

Հետազոտական աշխատանքը տես՝ այստեղ

 

 

 

Տեսանյութերը պատրաստեց՝ Անուշ Նիկողոսյանը

 

 

Բառակազմության վարժությունները՝ որպես արմատների իմաստը բացահայտելու միջոց

 

Բառերն օգտագործում ենք՝ առանց դրանց իմաստի մեջ խորանալու։ Երբեմն նույն արմատը հանդիպում է տարբեր բառերում, բայց չենք ճանաչում, որովհետև չենք կարևորում։ Բայց բառի իմաստը հստականում է հենց այն դեպքում, երբ  բաղադրիչների իմաստը պարզ է լինում։ Բառի բաղադրիչների իմաստը պարզելուն մեզ օգնում է բառակազմությունը։

Բառակազմության հիմնական դրսևորումներն են՝

·         ածանցում (նախածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով ածանց՝ կազմում ենք նոր բառեր,

·         բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,

·         հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,

·         քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝ շնորհիվ, հարկավ, նաև),

·         բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման:

Բառիմաստի վերծանմանն օգնում է նաև տարժամանակյա բառակազմությունը, որի նպատակն է բացատրել ու մեկնաբանել բառակազմական օրինաչափությունների պատմական կապերը։ Այսինքն՝ բառակազմական իրողություններն ուսումնասիրվում են իրենց պատմական զարգացման մեջ։ Այսպես, տիկին, տիեզերք բառերը տարժամանակյա կամ պատմական բառակազմության տեսակետից տարրալուծվող միավորներ են՝ տի-կին, տի-եզեր(ք), որտեղ տի բաղադրիչի իմաստն է՝ «մեծ»։ Մասին բառը գրաբարի մասն բառի տրական ձևն է, իսկ անձամբ բառը՝ անձն բառի գործիականը: 

Բառակազմական վարժությունները հնարավորություն են տալիս հետաքրքիր բացահայտումներ անելու։

Սկսենք ցույց բառից։ ժամանացույց և նստացույց բառերը առաջին հայացքից որպես վերջին բաղադրիչ ունեն նույն`ցույց արմատը, բայց իրականում ունեն տարբեր արմատներ:

Ժամացույց բառի ցույցը նշանակում է-ցույց տալ՝ «ժամ ցույց տվող»

Նստացույց բառի մեջ ցույցը նշանակում է «հավաք», «մասսայական երթ»: Հետաքրքիր է նաև հեծանիվ բառը. կազմված է հեծնել և անիվ բառերից։ Փաստորեն, մեր պատկերացմամբ, հեծնում ենք անիվը։ Իսկ հեծնել ասելով մենք միանգամից ձի էինք պատկերացնում։

Հնամենի բառը հին և ամ՝տարի բառերի գումարն է և  -ենի ածանցի, որ նշանակում է «մի բանի հատուկ), այսինքն՝ այս բառը նշանակում է հին տարիներին հատուկ։

Տհաս բառում տ-ն ժխտական նախածանց է, իսկ հաս արմատը հասունությունն է: Այսինքն՝ նշանակում է «չհասած», «խակ»։ Եթե մեկին ասես «խակ», ավելի քիչ կվիրավորվի, քան եթե ասես տհաս։ Այնինչ իրականում դրանք նույն բանն են։ Այդպես էլ՝ ապուշ բառը: Այս բառը կազմված է ապ ժխտական նախածանցից և ուշ՝ ուշադիր բառից։ Ապուշ, այսպիսով, նշանակում է «անուշադիր»:

Առօրյայում, երբ օգտագործում ենք բառը ամբողջությամբ, չենք մտածում արմատների մասին։ Բայց բառակազմական վարժությունների ժամանակ այդ իմաստները ցցուն են դառնում։

Օրինակ՝ մածուն-մածուկ-մած- տախտակամած (տախտակը մածունի կամ մածուկի պես քսած), ամպամած՝ ամպը մածունի պես քսած….

Բառակազմական վարժությունները թվում էին ինքնանպատակ, բայց բացահայտեցինք, որ բառերը տարբեր կառույցներում տարբեր իմաստն են ստանում, այսպիսով պարզվեց, որ բառերը ունեն նաև իմաստի ուրիշ կողմեր։ Ցանկանում եմ նաև նշել, որ բառակազմական վարժությունները ոչ միայն հնարավորություն են տալիս բառակազմական միավորներ ստանալու, այլև այս արմատների իմաստները համակողմանի ճանաչելու։

 

Օգտագործած գրականություն

https://hy.wikipedia.org

 

http://nayiri.com/