Հիսուսի առակները

Astvacashunch

Անպետք աղը

34 -Աղը լավ բան է, բայց եթե իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ 35 Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Վերլուծություն

 

Ըստ իս, այս առակը նշանակում է, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Հիսուսը մեզ աղի օրինակով է ցույց տալիս, բայց իրականում դա մարդկանց օրինակն է և իմ կարծիքով,  եթե մարդու բնավորությունը լավը չի լինում և, եթե նա լավ մարդկանց անիմաստ տեղը զզվեցնի, այդ մարդիկ կարող է մի քանի անգամ ներել, բայց ոչ անընդհատ, որովհետև կարող է մարդու համբերության բաժակը լցվի և ուղարկի գրողի ծոցը:  Եվ  ընդմիշտ հեռանալ, որպեսզի նա հասկանա, որ նա ոչմի բանի էլ պիտանի չէ ինչպես Հիսուսը աղի վրա օրինակը  բերեց Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Եվ նույն ձևով էլ այդ մարդը հասկանում է, որ նա նրանից մեծ բան չի ներկայացնում, բայց իրեն ձև է  տվել ու տեսնում է , որ նա միայնակ է մնացել կամ էլ կարող է մեկին իր նման դառցնել, բայց այդ մի հոգով նա կրկին կտեսնի, որ արդեն մյուսները իրեն դիմակը պատռել են և նա կմնա միայնակ ինչպես աղը:

 

 

Առակների նպատակը

 

10 Ապա աշակերտները մոտեցան Հիսուսին և հարցրին.
— Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ։
11 Հիսուսը պատասխանեց նրանց.
— Դո՛ւք պետք է գիտենաք Աստծու արքայության գաղտնիքները, բայց ո՛չ նրանք. 12 որովհետև ով ունի, նրան պիտի տրվի ավելիով, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցած փոքր բաժինն էլ։ 13 Դրա համար է, որ ես առակներով եմ խոսում նրանց հետ, որովհետև նայում են, բայց չեն տեսնում, ականջ են դնում, բայց չեն լսում ու չեն հասկանում։ 14 Այսպես է իրականանում նրանց նկատմամբ Եսայու մարգարեությունը, որ ասում է.
«Անդադար կլսեն, բայց չեն հասկանա,
շարունակ կնայեն, բայց չեն տեսնի,
15 որովհետև այս ժողովրդի միտքը թանձրացել է.
նրանք խցել են իրենց ականջները
և փակել են իրենց աչքերը,
որպեսզի չլինի թե իրենց աչքերը տեսնեն, և ականջները լսեն,
մտքերը հասկանան ու դարձի գան,
և ես բժշկեմ նրանց»։
16 Բայց երանի՜ ձեր աչքերին, որովհետև տեսնում են, և երանի՜ ձեր ականջներին, որովհետև լսում են։ 17 Ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ և արդարներ փափագեցին տեսնել ձեր տեսածները, բայց չտեսան, և ցանկացան լսել ձեր լսածները, բայց չլսեցին։

Հիսուսը այս առակով ուզեցել է ասել, որ  մարդիկկարող են լսել և տեսնել սակայն նրանք լսելուց հետո նույն ձևով չեն կատարում կամ տեսնոլուց հետո Հիսուսի գործած հրաշքները, բայց կրկին չհավատան և նա այդ իսկ պատճառով էր մարդկանց հետ առակներով խոսում և նա ավելացնում է, որ Այդպես է իրականանում նրանց նկատմամբ Եսայու մարգարեությունը, որ ասում է.

«Անդադար կլսեն, բայց չեն հասկանա,
շարունակ կնայեն, բայց չեն տեսնի,

վերլուծություն:

Եվ մարդիկ հատուկ փակե են աչքերը, որպեսզի չտեսնեն Հիսուսի հրաշքները և չկարողանան ստիպված հավատան Հիսուսին, որովհետև այն ժամանակ մարդիկ անհավատ էին, սակայն ցավոք սրտի ներկայումս էլ կան մարդիկ, որ նրանք կարող են գնալ եկեղեցի մասնակցեն պատարագին,  մեղքերի թողություն տա, բայց հենց դուրս գա միանգամից կրկին գիտակցորեն մեղքեր գործի, ինչու նշեցի գիտակցորեն, որովհետև մարդը կարող է անգիտակցորեն մեղք գործի օրինակ չհասկանալով և պահի տակ բարկացած վիրավորի դիմացինին իսկ գիտակցորենը իմ կարծիքով դա այն մեղքերն են, որ դիմացինին նախանձի կամ նախանձից իրեն ձև տա:

Ժայռի վրա կառուցել տունը 

47 Ով որ ինձ մոտ է գալիս և իմ խոսքերը լսելով՝ գործադրում է դրանք, ձեզ ասեմ, թե նա ում է նման։ 48 Նման է այն մարդուն, որ տուն կառուցելու համար հողը խորն է փորում և հիմքը հաստատում ժայռի վրա։ Երբ գետը, հեղեղներից հորդելով, զարկի այդ տանը, չի կարողանա խախտել այն. որովհետև տան հիմքը ժայռի վրա է հաստատված։ 49 Իսկ ով լսում է իմ խոսքերը, բայց չի գործադրում դրանք, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է կառուցում. երբ գետը զարկում է դրան, այն իսկույն քանդվում է։ Եվ ի՜նչ ահավոր է լինում այդ տան կործանումը։

Հավատի լույսը 

33 -Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34 Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ 35 Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի։ 36 Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ։

Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում 

17 Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։

Սերմնացանի առակը 

3 Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
4 — Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ 5 Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. 6 բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ 7 Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ 8 Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Պահված գանձի օրինակը

44 — Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։

Նոր կարկատանը հին հագուստի վրա 

16 Ոչ ոք չլվացված նոր կտորը չի գործածի հնացած հագուստի համար կարկատան անելու, քանի որ նոր կտորը, քաշվելով, հագուստը կպատռտի, և պատռվածքը ավելի մեծ կլինի։

Ճրագի օրինակը

21 Ապա ավելացրեց.
-Մի՞թե որևէ մարդ ճրագը ներս կբերի կաթսայի կամ անկողնու տակ դնելու համար։ Աշտանակի վրա չի՞ դնի այն. 22 որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ երևան չգա։

վերլուծություն

Իմ կարծիքով այս առակը նշանակում է, որ եթե հավատք ունես ուրեմն դա չպետքէ թաքուն պահես պետքէ բոլորին ցույց տաս, օրինակ ինչպես Պետրոսը մատնեց հիսուսին  ասելով, որ նա  Հիսուսին իբրև չի ճանաչում և այ հենց այդ պատճառով իմ կարծիքով այս առակի իմաստը դա է:

Որոմի առակը

24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց.
25 — Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ 26 Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ 28 Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։ 29 «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։

Աշակերտ լինելու գինը

25 Մեծ թվով ժողովուրդ էր գնում Հիսուսի հետ։ Հիսուսը, դառնալով նրանց, ասաց.
26 -Ով որ գալիս է ինձ մոտ և ինձ ավելի չի սիրում, քան իր հորն ու մորը, կնոջն ու զավակներին, եղբայրներին ու քույրերին և նույնիսկ իր անձը, չի կարող ինձ աշակերտ լինել. 27 որովհետև ով որ իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, ինձ աշակերտ լինել չի կարող։ 28 Եթե ձեզնից մեկն ուզենա մի աշտարակ շինել, նախ չի՞ նստի և չի՞ հաշվի ծախսերը՝ տեսնելու համար, թե գործը վերջացնելու համար բավարար դրամ ունի՞։ 29 Այլապես, երբ հիմքը դնելուց հետո չկարողանա աշտարակն ավարտել, բոլոր տեսնողները կսկսեն ծիծաղել նրա վրա՝ 30 ասելով. «Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»։ 31 Կամ եթե մի թագավոր տասը հազար հոգուց բաղկացած բանակով ուզենա պատերազմի դուրս գալ մի ուրիշ թագավորի դեմ, որ իր վրա եկել է քսան հազար հոգուց բաղկացած բանակով, նախ չի՞ նստի և չի՞ մտածի, թե արդյոք կկարողանա՞ հաղթել նրան։ 32 Այլապես, դեռևս հեռվից նա պատգամավոր կուղարկի՝ հաշտություն խնդրելու նրանից։ 33 Այդպես էլ՝ ձեզնից նրանք, ովքեր չեն կարող հրաժարվել իրենց ամբողջ ունեցածից, ինձ աշակերտ լինել չեն կարող։

Անպետք աղը

34 -Աղը լավ բան է, բայց եթե իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ 35 Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։

Վերլուծություն

 

Ըստ իս, այս առակը նշանակում է, որ ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Հիսուսը մեզ աղի օրինակով է ցույց տալիս, բայց իրականում դա մարդկանց օրինակն է և իմ կարծիքով,  եթե մարդու բնավորությունը լավը չի լինում և, եթե նա լավ մարդկանց անիմաստ տեղը զզվեցնի, այդ մարդիկ կարող է մի քանի անգամ ներել, բայց ոչ անընդհատ, որովհետև կարող է մարդու համբերության բաժակը լցվի և ուղարկի գրողի ծոցը:  Եվ  ընդմիշտ հեռանալ, որպեսզի նա հասկանա, որ նա ոչմի բանի էլ պիտանի չէ ինչպես Հիսուսը աղի վրա օրինակը  բերեց Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Եվ նույն ձևով էլ այդ մարդը հասկանում է, որ նա նրանից մեծ բան չի ներկայացնում, բայց իրեն ձև է  տվել ու տեսնում է , որ նա միայնակ է մնացել կամ էլ կարող է մեկին իր նման դառցնել, բայց այդ մի հոգով նա կրկին կտեսնի, որ արդեն մյուսները իրեն դիմակը պատռել են և նա կմնա միայնակ ինչպես աղը: