Տնային առաջադրանք

 

Կարծում եմ մեր երկիրը հետաքրքիր է իր պատմությունով: Օրինակ` մենք կարող ենք հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների մոտ՝ հենց մեր առաջին Քրիստոնեական երկիրը լինելու փաստը: Բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ դա հիմնականում ավելի մեծահասակների մոտ հետաքրքրություն կառաջացնի: Այսինքն պետք է նաև այնպիսի բան մտածել, որ երիտասարդներին նույնպես հրապուրի Հայաստանը: Տեսեք, Հայաստանում հիմնականում Պարսկաստանից են գալիս, որովհետև այնտեղ նանց թույլ չեն տալիս թեթև հագնվել, խմել, գնալ ակումբ և այլն, իսկ Հայաստանում դա թույլատրվում է, առաջին հայացքից թվում է, թե լավ է, որ նրանք գալիս են Հայաստան, բայց եթե մենք նայենք մի այլ կողմից Հայաստանը դառնում է զբոսաշրջիկների համար մի այնպիսի երկիր որտեղ չկան օրենքներ և նրանք ինչ ուզեն կարող են իրենց թույլ տալ և անվայել պահվածք դրսևորել, այսինքն նրանք լուրջ չեն վերաբերվում երկրին և այսպես էլ Հայաստանը կդառնա ոչ թե լուռջ այլ ուղակի վայելքների երկիր ու արդեն ավելի քաղաքակիրթ երկրների զբոսաշրջիկները չեն ցանկանա գալ Հայաստան: Այսինքն  այս փաստը հաշվի առնելով, պետք է հասկանալ, որ լինի ազատություն, բայց չափի մեջ: Կարծում եմ, Հայաստանում  զբոսաշրջիկների այցը խթանելու համար կա մի քանի նախապայմններ, որոնցից մեկը անվտանգությունն է, ինչքան էլ երկրում լինի  տեսարժան վայրեր տուրիստների համար ամենակարևորը իրենց անվտանգությունն է: Օրինակ հենց վերջերս  Փարիզում կատարված իրար հաջորդող ահաբեկիչների հարձակումները մարդկանց վրա, այդ ժամանակ  սպանվել էին նաև զբոսաշրջիկներ ու ինքստինքյան Փարիզը դարձավ ինչ-որ չափով վտանգավոր երկիր և կարծում եմ այդ ժամանակահատվածում այնտեղ խիստ նվածել է տուրիստների այցը: Նաև տուրիստների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար շատ կարևոր է երկրի ճիշտ գովազդը կամ ուղակի երկիրը ներկայացնելը: Պետք է նաև այնպես անել, որպեսզի Հայաստանում ինչ-որ նորություն լինի, որ այդպիսի բան կամ միայն Հայաստանում լինի կամ գոնե Հայաստանը լինի այդ մի քանի երկրների ցուցակում: Որովհետև, եթե մարդու մոտ հետարքրություն առաջանա տեսնելու ինչ-որ հետաքրքիր բան, նա ջանք չի խնայի գնալու և տեսնելու դա: Նաև երկիրը բարելավելու ձևերից մեկը դա ներդրումներն է, օրինակ Հայաստանում հիմանական ներդրումները կատարվում են `թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և դեղագործության ոլորտներում, որոնցից ամենաշատ ներդրումներն կատարվում է  հանքարդյունաբերության ոլորտում` 230.000.000միլիոն դրամ: Կարծում եմ ներդրողների թիվը Հայաստանում էլ ավելի շատացնելու համար համար պետք է մի քանի արտոնություններ տալ որոնցին են`

 

1. Հարկային և մաքսային արտոնություններ

2. մատչելի վարկեր 

3.ցածր տոկոսադրույքներ

4.ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:

 

Հետաքրքիր տնտեսագիտական փաստեր

 

 

  •  Աֆրկյան պետություններից Մալիում բնակչության 72 % աշխատւմ է 1 դոլարից պակաս գումար:
  • Աշխարհի աղքատ բնակչության 41 %-ը ապրում է Հնդկաստանում:
  • Ֆրանսիան գտնվում է առաջին հորիզոնակամնում` զբոսաշրջիկների նպատակակետ լինելով:
  • Աշխարհի զբոսաշրջիկների 11 % առաջնահերթ ցանկանում է լինել Ֆրանսիայում:
  • Սան Մարինոյում զբոսաշրջիկների թիվը 19 անգամ գերազանցում է բնակիչներին:
  • Իրանը ամերիկյան ապրանք ավելի շատ է ներմուծում, քան Լատվիան և Էստոնիան միասին:
  • Աշխարհի բնակչության գեթ 1/3 մասը աշխատում է օրեկան 2 դոլարից պակաս գումար:
  •  Առաջին վճարային քարտը թողարկել է American Express կազմակերպությունը 1951 թվականին:

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Ինչ՞ է տնտեսագիտությունը

Похожее изображение

  • Տնտեսագիտությունը մի գիտությունների ամբողջություն է, որոնց հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։

Ինչ՞ է ուսումնասիրում տնտեսագիտության տնտեսակարգն: 

Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։

Картинки по запросу economics finance Տնտեսագիտությունը՝  հասարակական գիտությունների մաս:

Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տնտեսագիտությունը, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։

istock_000002622167medium.jpg

Իսկ ինչպե՞ս է զարգանում տնտեսագիտությունը: 

Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։

Картинки по запросу evolution of economics

  • Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան։

Օգտագործված աղբյուրներ՝

hy.wikipedia.org

Dreamstime.com

 

debamboozled.com