Հեղափոխությունը

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսպես է ասված սահմանադրությամբ, սակայն 26 տարի մարդիկ այդքան էլ լուրջ չեն մոտեցել այդ հոդվածին։ 26 տարի ժողովուրդը շատ անգամներ է, փորձել իրենց դժգոհությունները արտահայտել խաղաղ ցույցերի կերպով։ Սակայն իշխանությունը անընդհատ փորձել է թևաթափ անել և ինչպես Չեխոսլովակիայում մինչ 1989թ.-ի օրինակով քաղաքացիները ճնշվում էին իշխանության և ոստիկանության կողմից, որոնք հաճախ ծեծելով ձերբակալում էին մարդկանց, ծեծի ենթարկում լրագրողներին ու աղջիկներինև` այդր կերպ փորձելով վախ սերմանել հասարակության մեջ: Անկեղծ ասած, երբ դեռ շարժումը չէր սկսվել, ու դեռ պարզապես Դավիթ Սանասարյանն և Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էին, ցույցերի նպատակը և իրենց դիրքորոշումը, ես այդքան էլ չէի պատկերացնում, որ կարող է, որևէ արդյունք ունենալ, և կարծես ոչնչով չէր տարբերվելու անցած տարիների ցույցերի ավարտից։ Սակայն արդեն 3-4-րդ օրերին, երբ մարդիկ անհամեմատ ավելացան և հաստակ հայտարարվեց, որ ցույցերը խաղաղ են լինելու. ինչ-որ չափով ավելի հույս ներշնչվեց և դա էլ ավելի հաստատվեց ցույցերի օրերին սադրիչների արարքներին ուշադրություն չդարձնելը և սադրանքների չենթարկվելը մարդկանց կողմից։ Ինչևէ, անցնեմ ցույցերին մասնակցած օրերի տպավորությունների մասին։ Այնքան հաճելի էր, երբ տարբեր տարիքի, ենթամշակութների, աշխարհայացքներ ունեցող մարդիկ միավորվել էին մի տեղում և համերաշխ պայքարում էին իրենց ցանկությանը հասնելու համար, իսկապես այդ համախմբավածությունը մի ուրիշ զգացողություն էր ու անասելի ոգեշնչող։ Ցույցերը նաև դրականորեն գոզազդ արեցին Հայաստանին ու Հայերին` ընդգծելով հայերի միասնականությունը, դուխը, համախմբվածությունը ու գիտակից պայքարելու ու իրենց ցանկությանը հասնելու ունակությունը։ Այսքան ժամանակ աշխարհը հայաստանը ճանաչել են միայն ցեղասպանության կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հակամարտության թեմայով, իսկ հիմա արդեն այսպես։ Կարծում եմ այս հանգամանքը նաև դրականորեն կազդի Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանը:

 

 

ԽՍՀՄ փլուզում և ազգային հարց

 

 

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզումը տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն։ Որոշումը ճանաչեց նախկին խորհրդային պետությունների անկախացումը և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը։

Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում վերջին անգամ իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով։

Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի (ԲԽՍՀ), Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (ՈւԽՍՀ) ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը: 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ (հռչակագրին չէին մասնակցել Մերձբալթիկայի երկրները և Վրաստանը): 1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվում շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ։

Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, սերտ կապեր են պահպանել Ռուսաստանի հետ՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են ԱՊՀ-ը, Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

 

 

«Հասարակության քաղաքական կյանք» հասկացության էությունը, բովանդակությունը: Փակ և բաց հասարակություններ

 

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների կյանքում: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

Հասարակական կազմակերպություն հասկացությունը ներկայացվում է մի քանի նշանակությամբ.
Հասարակության սոցիալական կառուցվածքի կարևոր տարր,
Գործունեության տեսակ,
Ամբողջի մասերի ներքին կարգավորման, համաձայնեցման աստիճան: 

Քաղաքագիտությանը մեջ առավել հաճախ օգտագործվում է հասարակության սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի տարր իմաստով: Այն օգտագործվում է նաև քաղաքականության սուբյեկտի և օբյեկտի վիճակի բնութագրման համար:

Այս հասկացության սահմանումներ բազմաթիվ են:

ՀԿ–ն քաղաքացիների կամավոր միավորում է շահերի ընդհանրության հիմքի վրա, որը ունի համեմատաբար կայուն կազմակերպչական կառուցվածք և անհատական կամ կոլեկտիվ հաստատագրված անդամակցություն:

Այդ կազմակերպությունները, ելնելով սահմանադրությունից և դրանց վերաբերյալ ընդունված օրենքներից, հիմնականում ստեղծում են կամավորության և պրոֆեսիոնալ հատկանիշների հիման վրա: «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ազատ անդամակցություն (Հոդված 6):

ՀԿ-ների համար բնորոշ է կանոնադրության, մասնագիտացված ղեկավարման ապարատի առկայությունը, կազմի հարաբերական կայունությունը, նաև կազմակերպության անդամների նյութական մասնակցությունը կազմակերպության գույքային հիմքի ստեղծմանը:  «Կազմակերպություն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը»:

Հասարակության քաղաքական կյանքում նշանակալից դեր են խաղում նաև հասարակական շարժումները:  Հասարակական շարժում հասկացությունը նշանակում է տարբեր սոցիալական, դեմոգրաֆիական, էթնիկական և այլ խմբերի համատեղ գործունեությունը, որոնք հիմնականում ձևավորվում են.

1.      Նպատակների ընդհանրությամբ. բարելավել իրենց  սոցիալական կարգավիճակը

 

2.      Ընդհանուր արժեքներով

 

3.      Ընդհանուր նորմերի համակարգով. այն կանոնավորում ու կարգավորում է այդ շարժման մասնակիցների վարքագիծը:

 

4.      Ոչ ֆորմալ լիդերների առկայությամբ:

 

Համակարգը շաղկապված եւ փոխգործառնող տարրերի այն խումբն է, որը շրջապատի հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն: Ըստ տարրերի միջեւ կապի բնույթի, ընդունված է առանձնացնել գումարային եւ ամբողջական համակարգերը: Վերջիններս էլ իրենց հերթին բաժանվում են օրգանական եւ ոչ օրգանական տիպերի: Ըստ արտաքին միջավայրի հետ կապերի բնույթի, տարբերում են բաց եւ փակ համակարգեր եւ այլն:


Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ փոխներգործությունն ու կապերը հանդիսանում են կենսագործունեության ձեւ եւ պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլեւ ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել եւ սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի ծնունդ չհանդիսացող տարրեր:


Փակ է այն համակարգը, որն ունի ինքնաբավ բնույթ, շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային – ֆունկցիոնալ ամբողջականությունը: Որպես տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Խորհրդային Միության քայքայումը:

Աղբյուրներ՝ 1. 2. 3.

 

 

Ազգային էթնիկական խմբերը քաղաքականության մեջ

 

Էթնոսը կամ ազգագրական խումբ , որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ (ինքնագիտակցությամբ), որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։

Ազգագրական խումբն առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրիտանցիները՝ Ֆրանսիայում)։

Սկսած 60-ականներից` հայտնվում է կոլեկտիվ շարժման նոր տեսակ՝ ինքնությունների շարժումը: Նրանց արմատական տարբերությունը հին շարժումներից այն է, որ նրանք «փոքրամասնական» են:

Նրանք բազմազան են և պարունակում են երկու լրացուցիչ պահանջ.

1. այն խմբերի շահերի պաշտպանությունը, որոնց իրավունքները, ինչպես իրենք են կարծում, սահմանափակված են հասարակական մեծամասնության կանխակալություններով,

2. նշանակալի Ուրիշի՝ «մեծամասնության» կողմից խորհրդանշական ճանաչում: Ինքնության շարժումը կարող է պաշտպանել էթնիկական կամ ռասայական, սեռական խմբերի աշխարհայացքը և արժեքները, լեզուն կամ, որոշ դեպքում, կրոնը: Համարվում է, որ բոլոր սոցիալական շարժումները իրենց մեջ կրում են ինքնության չափումը:

Ինքնության շարժումները ձգտում են վերացնել փոքրամասնությունների նկատմամբ եղած անարդարությունը, որպեսզի հանրային քաղաքականության մեջ հաշվի առնվեն յուրահատուկ մշակութային կարիքները կամ պահանջում են ինքնակառավարման իրավունք կամ այդ իրավունքի ընդարձակում:

Ինքնությունների շարժումների գաղափարական հիմքը մշակութային հարաբերականությունն է, որը, պաշտպանելով խմբի անմիջական շահերը, կարող է հակասության, կոնֆլիկտի մեջ մտնել այլ խմբերի հետ և անտեսել ունիվերսալ արժեքները, որոնք այդքան ակնհայտ չեն, որքան մասնավորը:

Հաճախ լուծումը տեսնում են բազմամշակութայնության մեջ, որը ենթադրում է այնպիսի համակարգ, որը չի ֆրագմենտացնում հասարակությունը, այլ միավորում է տարբերությունները մի ընդհանուր կոնտեքստում և, հարգելով բազմազանությունը, ստեղծում պայմաններ դրա զարգացման համար:

Այսպիսի մոտեցման մեջ մշակութային պայքարը պայքար է մշակույթի համար, այլ ոչ թե մշակույթների միջև: Այսպիսով «ինքնության քաղաքականության» ծագումը կապվում է, մի կողմից, պոստմոդեռնիստական մշակութային իրադրության հետ, մյուս կողմից` գլոբալացման երևույթի հետ:

 Ի՞նչ է նշանակում ազգային և էթնիկական առճակատումներ։

Ազգային կամ էթնիկ կոնֆլիկտը դա մի իրավիճակ է՝ պայմանավորված, մի կողմից, միասնական էթնիկ տարածության կամ էթնիկ խմբի շրջանակներում առանձին էթնիկ խմբերի և, մյուս կողմից, պետության նպատակների ու շահերի անհամատեղելիությամբ։ Առանձնացվում են առճակատումների այնպիսի իրավիճակային աղբյուրներ, ինչպիսիք են
ա) արտաքին միջավայրի զսպող գործոնների անսպասելի հետաձգում, ինչը կարող է լինել քաղաքական իշխանության արագ թուլացման կամ արտաքին սպարնալիքի անսպասելի անհետացման հետևանք,
բ) միջէթնիկ հարաբերությունների պատմական ժառանգությունը,
գ) էթնիկ խմբի շրջանակներում լիդերության համար մղվող ներքին պայքարը,
դ) տնտեսական իրավիճակը,
ե) 
էթնիկ կոնֆլիկտի օջախներում քաղաքական և ընդհանուր կուլտուրայի մակարդակը և այլն։

Լուծման ուղիները

Տարբեր առճակատումների կարգավորման բոլոր եղանակները կարելի է միավորել երեք խմբի։ Առաջինը ենթադրում է կողմերից մեկի լիակատար հաղթանակը մյուսի նկատմամբ, այսինքն՝ իրավիճակի լուծում ուժի դիրքից։ Այս դեպքում կոնֆլիկտները կարող են «սառեցվել»։ հետևաբար պարտված կողմը որպես կանոն, պահպանում է ազգային վիրավորանքի զգացումը, պարտության դառնությունը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ, և որոշ զգալի ժամանակ անց կոնֆլիկտը կարող է նոր ոժով սրվել։ Իմ կարծքով մեր Արցախյան հաղթանակից հետո մեր հարևան թշնամիները գտնվում են այս իրավիճակում։ Սակայն հույս ունեմ Խնդիրը այլևս չի սրվի։

Երկրորդ խումբն արտահայտված է երկու հակամարտող կողմերի պարտության մեջ, շատ հաճախ այսպիսի արդյունք է լինում, երբ երկու կողմերը սպառել են իրենց ուժերը պայքարում և ոչ մեկը չի կարողանում շոշափելի հաղթանակ տանել։ Այսպիսի դեպքում, խնդրի կարգավորման համար կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդներին, փնտրել հիմնախնդրի այնպիսի լուծում, որը սովորաբար չի բավարարում երկուսին էլ։ սակայն, եթե այդ եղանակով, այնուամենայնիվ, հաջողվում է կարգավորել կոնֆլիկտը, ապա այն գործնականորեն տեղափոխվում է սաղմնային վիճակ, որի դեպքում կողմերը շարունակում են միմյանց դիտել որպես թշնամիներ։ Այսպիսի լուծման եղանակը նույնպես հետագայում ակտուալացման մեծ հավանականություն ունի։

Ազգային էթնիկ խնդիրների կարգավորման կամ լուծման երրորդ խումբը կարող է հանգեցնել կողմերի փոխադարձ հաղթանակի (փոխշահավետություն)։  Անկախ միջնորդները կողմերին կարող են ցույց տալ հիմնախնդրիների այնպիսի կարգավորման ձևեր որոնք ունեն ոչ թե կործանարար, այլ կառուցողական բովանդակություն։ Կոնֆլիկտերը կարող են առաջանալ ոչ միայն տարածքային հողի վրա, այսօր ակտւալ  է նաև միջկրոնական առճակատումները, որի ականատեսն ենք հիմա։

Քաղաքացիական հասարակություն հասկացությունը

 

Քաղաքացիական հասարակությունը դա յուրահատուկ տնտեսական, մասնագիտական, ազգային, մշակութային և այլ շահերով առաջնորդվող անհատներից կազմված սոցիալական միավորումների՝ խմբերի, կոլեկտիվների, կազմակերպությունների ամբողջություն է, որը դուրս է պետության գործունեության շրջանակներից և կարող է վերահսկել պետական ապարատի գործունեությունը: Այսպիսի հասարակության անդամների միջև առկա են զարգացած տնտեսական, մշակութային, իրավական և քաղաքական հարաբերություններ: 

 

Ջոն Լոկի, Թոմաս Օպսի, Շառլ Մոնտեդքյուի, Ժան Ժակ Ռուսոյի, Էմմանուէլ Կանտի, Կառլ Մարքսի մոտեցումները հասկացության վերաբերյալ: Եվ քաղաքացիական հասարակություն հիմնական գծերը: Հետագայում այս գաղափարը զարգացրել են Ռուսոն, Լոկը, Մոնտեսքիոն՝ կարևորելով քաղաքացիական հասարակության և պետության հարաբերական անկախության խնդիրը: Իսկ ըստ Հեգելի՝ քաղաքացիական հասարակությունը հասարակության զարգացման որոշակի աստիճան է, երբ առկա են անհատի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, մասնավոր սեփականությունը, բազմակարծությունը, օրենքների խստագույն կիրառումը: Հեգելը կարևորում էր նաև պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունները՝ առաջնահերթությունը տալով պետությանը:

 

 

 Ջոն Լոկի, Թոմաս Օպսի, Շառլ Մոնտեդքյուի, Ժան Ժակ Ռուսոյի, Էմմանուէլ Կանտի, Կառլ Մարքսի մոտեցումները հասկացության վերաբերյալ: Եվ քաղաքացիական հասարակություն հիմնական գծերը:

 

Վերևում նշված գաղափարը զարգացրել են Ռուսոն, Լոկը, Մոնտեսքիոն՝ կարևորելով քաղաքացիական հասարակության և պետության հարաբերական անկախության խնդիրը: Իսկ ըստ Հեգելի՝ քաղաքացիական հասարակությունը հասարակության զարգացման որոշակի աստիճան է, երբ առկա են անհատի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, մասնավոր սեփականությունը, բազմակարծությունը, օրենքների խստագույն կիրառումը: Հեգելը կարևորում էր նաև պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունները՝ առաջնահերթությունը տալով պետությանը:

 

Թոմաս Հոբս

 

Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։ Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։

 

<<Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ ալեկոծված է ագահությամբ, սարսափով (նաև բռնի մահվան սարսափով), փառասիրությամբ և այլ կրքերով շրջապատված էնախանձ մարդկանցով, թշնամիներով։ Մինչքաղաքացիական,մինչպետական այդ վիճակում չկան բարոյական սկզբունքներ և հաստատումներ>>։

 

<<Ճշմարիտի և ոչ ճշմարիտի, արդարի և ոչ արդարի հասկացություններն այստեղ տեղ չունեն։ Այնտեղ, ուր չկա ընդհանուր իշխանություն, չկա օրենք, իսկ այնտեղ, ուր չկա օրենք, չկա անարդարություն>>։

 

 

Ջոն Լոք

 

Լոքի քաղաքական թեորիան հիմնված է սոցիալական գործարքի թեորիային։ Ի տարբերություն Թոմաս Հոբսի, Լոքը հավատում էր, որ մարդկային բնույթը նկարագրվում է պատճառականությամբ ու հանդուրժողականությամբ։ Հոբսի նման Լոքը հավատում էր, որ մարդկային բնույթը թույլատրում է նրան էգոիստ լինել։ Սա ներկա ներկայացումից տարբեր է։ Բնական պետականության մեջ բոլոր մարդիկ անկախ ու հավասար էին, իրավունք ունեին պաշտպանելու <<կյանքը, ազատությունն ու ունեցվածքը>>:

Հոբսի նման Լոքը ընդունում էր, որ պաշտպանելու իրավունքն ինքնին բավարար չէր. այդպիսով, մարդիկ պետք է քաղաքակրթված հասարակություն կազմակերպեին, որտեղ հակասությունները կլուծվեին կառավարության օգնությամբ։ Ամեն դեպքում, նա երբեք Հոբսին անձնապես չի դիմել, փոխարենը այլ ժամանակակից գրողներին հղումներ անելով։ Լոքին դուր էր գալիս կառավարական ուժերի բաժանումը՝ նա առաջինն առաջարկեց իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման սկզբունքը, ու նաև հավատում էր, որ հեղափոխությունը ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն է։ Միաժամանակ նա արդարացի և անհրաժեշտ էր համարում մարդու բնական իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգություններ կատարող բռնապետական իշխանության դեմ ժողովրդի հեղափոխությունը և զարգացնում էր ժողովրդավարական հեղափոխության գաղափարները։

Շ. Մոնտեսքյո

Շ. Մոնտեսքյոն փոխարինեց դատական իշխանություն գաղափարով: XIX դ.
սկսվեցին զանգվածային շարժումներ, ձևավորվեցին քաղաքական
կուսակցությունները` դասական իմաստով, որոնք պետության հետ
հարաբերություններում սկսեցին իրականացնել զուգակշռելու ու
հակակշռելու, քաղաքացիների շահերը ինտեգրելու և քաղաքական
որոշումների մակարդակում դրանք ներկայացնելու գործառույթներ:
Ներկայիս իմաստով ձևավորվեցին «իշխանություն» և «ընդդիմություն»
բևեռները:

 

 

Ժան-Ժակ Ռուսո

 

Ըստ Ռուսոյի քաղաքակրթության հակասական զարգացման, ինչպես նաև սոցիալական չարիքների առաջացման սկզբնաղբյուրը մասնավոր սեփականությունն է։ Հասարակության պատմության մեջ տարբերակելով երկու շրջան՝ բնական և քաղաքացիական, Ռուսոն կարծում էր, թե բնական վիճակում մարդիկ ապրում էին ազատ, առողջ ու երջանիկ։ Մարդկանց վիճակն արմատապես փոխվում է «քաղաքացիա­կան հասարակության» մեջ, որի տնտեսական հիմքը մասնավոր սեփակա­նությունն էր։ Այդ հասարակության մեջ անհետանում է սոցիալական հա­վասարությունը, երևան են գալիս ստրկությունը և աղքատությունը։ Գույքա­յին անհավասարության խորացումը հանգեցնում է ունևորների փոքրաթիվ խավի առաջացմանը, որը շահագործում և ճնշում է չունևորների մեծաթիվ խավին։ Պետության առաջացումը Ռուսոն դիտում է որպես հասարակական դաշինքի արդյունք։ Թեև այդ դաշինքը կնքվել է ժո­ղովրդի և իշխողների միջև, բայց, իշխողները ժամանակի ընթացքում չարաշահել են իրենց իրավունքները և պետությունը դարձրել ժողովր­դին ստրկացնելու գործիք։ Հանդես գալով ժողովրդի շահերի պաշտպանութ­յամբ՝ Ռուսոն «Հասարակական դաշինք» աշխատության մեջ առաջադ­րում է հետևյալ գաղափարները. ժողովուրդն ինքնիշխան է, նրա ինքնիշխանությունն անօտարելի ու անբաժանելի է, օրենսդիր իշխանությունը պատկանում է ժողովրդին և կարող է պատկանել միայն նրան: 

 

 

Կանտ

 

 

Ըստ Կանտի ՙբարոյական ինքնավարություն՚ հասկացության` իրավական կարգի մասին կարելի է խոսել այնտեղ, որտեղ ճանաչվում է, որ հասարակությունը, պետությունից անկախ, իր տրամադրության տակ ունի միջոցներ և հնարավորություններ, որոնց օգնությամբ և որոնց միջոցով հնարավոր է առանձին անհատին ստիպել պահպանել բոլորի կողմից ընդունված բարոյական նորմերը։ Հենց քաղաքացիական հասարակության ինստիտուտներն են (ընտանիք, դպրոց, եկեղեցի, հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպություններ, միություններ) ընդունակ նման դերակատարություն ունենալ։

 

Կ. Մարքս

 

Կ. Մարքը քաղաքացիական հասարակությունը և պետությունը դիտարկել է դրանց միասնության և հակասության մեջ: Նախ՝ քաղաքացիական հասարակությունը և պետությունը որպես երկու թշնամի բանակներ: Երկրորդ՝ քաղաքացիական հասարակությունը և պետությունը որպես երկու բարեկամ բանակներ: Երրորդ՝ հակամարտության ընթացքում մեկը դառնում է հաղթող և արձակում մյուսի բանակը: <<Վերցրեք արտադրության, փոխանակման և սպառման զարգացման մի որոշակի աստիճան, գրել է Մարքսը, և դուք կստանաք որոշակի հասարակարգ, ընտանիքի, դասերի կամ դասակարգերի որոշակի կազմակերպություն, մի խոսքով, որոշակի քաղաքացիական հասարակություն:

 

 

 

Աղբյուրներ՝ 1234

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետությունը ապրիլից հետո: Ա.ով սկտանձնի վարչապետի պաշտոնը
 
Կարծում եմ եթե այս 10տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կեղծ թե արդար ընտրությունների շնորհիվ կարողացել է հաղթել և նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից դարձնել պառլամենտական, որը այս հարցում միայն իրեն է  օգուտ է բերում, ուրեմն այս ընտրությունները ի°նչ է իր համար, մանավանդ որ էլ ժողովրդին համոզելու կամ կաշառք առաջարկելու կարիք չկա և իր գործը շատ ավելի է հեշտանում։ Բոլորիս է հայտնի, որ ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն այսինքն եթե նույնիսկ միայն իր թիմը իրեն ընտրի արդեն դա բավարար է նրա վարչապետ դառնալու համար, էլ չեմ խոսում այն երկու՝ ընդդիմադիր դաշինքի և կուսակցության մասին, որոնք հնարավոր է ինչպես վերջերս այնպես էլ այդ օրը պատահական իրենց մատը կպնի և նրանք էլ ընտրել Սերժ Սարգսյանին:
 
Բ։ Ով կստանձնի նախագահ իպաշտոնը (նախագահի ընտրության նկարագիր)

Կարծում եմ ով էլ լինի որևէ տարբերություն չի զգացվի քանի որ այս վարչակարգի մասնիկն է կազմելու և նույնիսկ եթե նա իր մյուս աշխատանքային գործունեությունում աքի է ընկել բարեխիղճ աշխատանքով չեմ կարծում, որ այս համակարգի մեջ չի փոխվի: Համենայնդեպս կարծում եմ որ Արմեն Սարգսյանը կլինի նախագահը:

Գ։վարչապետի հիմնական գործառույթները

 

Կոմունիզմ

Hammer_and_Sickle_Red_Star_with_Glow.svg.png

կապիտալիզմին օրինաչափորեն փոխարինող հասարակական-տնտեսական ֆորմացիա, որը հենվում է արտադրության միջոցների հասարակական սեփականության վրա, ոչնչացնում է շահագործումը, սոցիալ-դասակարզային անհավասարությունը, ապահովում է անհատի բարձր բարեկեցությունը և կուլտուրան, իսկական ազատությունը և համակողմանի զարգացումը։ 2. Նեղ առումով՝ այդ ֆորմացիայի բարձրագույն փուլը։

Կոմունիստական գաղափարները սկզբնապես ծագել են արդար հասարակություն կառուցելու պահանջով և արտահայտել են ֆեոդալիզմի և ազնվականության դեմ մղած հեղափոխական պայքարի արմատական հոսանքների (XV դարի Հուսյան շարժումըՉեխիայում, XV դ. գյուղացիական պատերազմները ԳերմանիայումXVII դարում Անգլիայի և XVIII դարի Ֆրանսիայի բուրժուական հեղափոխությունները) ձգտումները։ Այդ շարժումների նպատակների և պահանջների տեսական արտահայտությունը Թ. Մորի, Թ. Կամպանելայի, Զ. Ուինստենլիի, ժ. Մելիեի, Դ. Մաբլիի, Գ. Բաբյոֆի ուտոպիական ուսմունքներն էին։ XIX դարի ուտոպիստ սոցիալիստներ Ա. Սեն Սիմոնը, Շ. Ֆուրյեն, Ռ. Օուենը, ռուս հեղափոխական դեմոկրատներ Ա. Դերցենը, Ն. Չեռնիշևսկին, հայ իրականության մեջ Միքայել Նալբանդյանը տեսականորեն հարստացրին և հիմնավորեցին ապագա հասարակության ստեղծման անհրաժեշտությունը։ Նրանք առաջ քաշեցին ապագա հասարակության մասին իրենց իդեալը, քննադատեցին գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները, բացահայտեցին բուրժուական հասարակության բազմաթիվ ներքին հակասությունները, սակայն չկարողացան «… պարզաբանել կապիտալիզմի օրոք գոյություն ունեցող վարձու ստրկության էությունը, ոչ նրա զարգացման օրենքները երևան հանել, ոչ էլ գտնել այն հասարակական ուժը, որն ընդունակ է նոր հասարակության ստեղծողը դառնալու» (Լենին Վլադիմիր Իլյիչ, Երկ., հ. 19, էջ 9)։ Կոմունիզմի մասին ուսմունքի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն պահանջում էր օբյեկտիվ պատմական պայմաններ՝ կապիտալիստական հարաբերությունների հասունացում ու նրա հակասությունների սրում, պրոլետարիատի վերափոխումը բուրժուազիայի դեմ պայքարող ինքնուրույն դասակարգային ուժի, պրոլետարիատի և բուրժուազիայի միջև դասակարգային պայքարի խորացում և տեսական նախադրյալներ՝ պատմության մատերիալիստական ըմբռնումը և հավելյալ արժեքի օրենքը, որ հայտնաբերեցին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ էնգելսը։ Նրանց ստեղծած գիտական կոմունիզմը պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտությունն էր։

Կոմունիստական ֆորմացիային բնորոշ է զարգացման երեք պատմական շրջան՝ հեղափոխական անցման ժամանակաշրջան, առաջին փուլ՝ սոցիալիզմ, և բարձրագույն փուլ՝ կոմունիզմ։ Անցման ժամանակաշրջանը սկսվում է սոցիալիստական հեղափոխությամբ և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը հասնում է կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով սկսվում է նրա զարգացման և կատարելագործման հարաբերականորեն երկարատև պատմական մի ժամանակաշրջան, նրա շարժումը դեպի իր բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Զարգացած սոցիալիզմը կոմունիզմին անցման օրինաչափ էտապն է, երբ լուծվում են կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների դաստիարակման խնդիրները։ Նշված խնդիրների լուծումը և սոցիալիզմի զարգացումը, կատարելագործումը երկմիասնական դիալեկտիկական պրոցես է, և ինչպես նշել է Լենինը, սոցիալիստական հասարակությունը ծավալուն ձևով դա հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը, ըստ նրա, սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։

Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլը, Կառլ Մարքսը նշել է՝ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կքչանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Ցուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» (Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 16)։ Միայն նյութական, սոցիալ-տնտեսական և հոգևոր վերափոխումները կարող են դառնալ ավելի բարձր հասարակության իսկական բազիսը, «…որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը» (Մարքս Կառլ, Կապիտալ, հ. 1, էջ 620)։ Կոմունիզմ իբրև գերագույն օրենք հաստատում է «…մարդկային ուժի զարգացումը…, սկսվում է ազատության իսկական թագավորությունը…» (նույն տեղում, հ. 3, էջ 360—61)։

Ռազմական կոմունիզմ

800px-The_Soviet_placard.jpg

 

«Ռազմական կոմունիզմ», խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունը 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի ժամանակաշրջանում։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, ռազմաճակատների օղակում՝ կտրված պարենի, հումքի և վառելանյութի հիմնական շրջաններից։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։ Պլանաչափորեն մոբիլիզացվեցին երկրի բոլոր ուժերն ու նյութական ռեսուրսները և կենտրոնացվեցին պետության ձեռքում։ Այդ աշխատանքները և ռազմական տնտեսության ղեկավարումն իրագործում էր 1918 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպված Բանվորագյուղացիական պաշտպանության խորհուրդը՝ Վլադիմիր Լենինիգլխավորությամբ։ Ի լրումն խոշոր արդյունաբերության ազգայնացման, որը հիմնականում իրագործվել էր հեղափոխության առաշին տարիներին, խորհրդային իշխանությունն ազգայնացրեց նաև միջակ արդյունաբերությունն ու մանր արդյունաբերության զգալի մասը, ամբողջ արդյունաբերությունը սկսեց աշխատել երկրի պաշտպանության համար։ Աշխատունակ բնակչության, հատկապես բուրժուական տարրերի համար սահմանվեց համընդհանուր աշխատանքային պարհակ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ ԺԿԽ-ի 1919 թվականի հունվարի 11-ի դեկրետով պարենմասնատրում սահմանվեց, ըստ որի գյուղացիները պարտավոր էին պետությանը հանձնել պարենի և հումքի ամբողջ ավելցուկը։ Այդ գործում մեծ դեր կատարեցին գյուղ գործուղված պարենավորման ջոկատները։ Պարենմասնատրում կիրառելիս խորհրդային իշխանությունը հենվում էր բանվորների և գյուղացիների ռազմաքաղաքական դաշինքի վրա, որը ստեղծվել էր թշնամիների դեմ մղվող պայքարում։ Տնտեսության քայքայման, նյութական ռեսուրսների խիստ պակասության պայմաններում ռազմաճակատի պահանջները հնարավոր չէր բավարարել առանց «Ռազմական կոմունիզմի» արտակարգ միջոցառումների։ Խորհրդային իշխանությունն իր տրամադրության տակ չուներ գյուղատնտեսական մթերքների հետ փոխանակելու համար անհրաժեշտ ապրանքներ։ Ուստի արգելվեց մասնավոր առևտուրը, որովհետև այն կարող էր խափանել բանակի և բանվորների մատակարարումը պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ Բուրժուազիան և նրա սպասարկուները պայքարում էին ազատ առևտրի համար, ձգտում կազմալուծել խորհրդային ռազմական տնտեսությունը և վերականգնել կապիտալիզմը։ Նրանց այդ ծրագիրը միավորեց սոցիալիզմի բոլոր թշնամիներին՝ ինտերվենտներին, սպիտակ գվարդիականներին, քաղաքի և գյուղի կապիտալիստներին, մենշևիկներին ու ԷսԷռներին։ Արդյունաբերության կառավարումն ու արտադրանքի բաշխումը կենտրոնացվեցին ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ-ի) գլխավոր վարչություններում։ «Ռազմական կոմունիզմին» բնորոշ էին բնատնտեսացումը, ապրանքաշրջանառության կրճատումը, փողի, վարկի, ֆինանսների դերի և նշանակության նվազեցումը։ Հասարակական արդյունքի գերակշռող մասը խորհրդային պետության տրամադրության տակ էր անցնում անվճար կամ արժեզրկվող արժույթ արտահայտված կայուն գներով, այսինքն՝ համարյա անվճար։ Պետական պարենային և ապրանքային ֆոնդերի հիմնական բաժինն օգտագործվում էր բանակին, արդյունաբերությանը և բանվորներին անվճար մատակարարելու համար։ «Ռազմական կոմունիզմ»-ը ժամանակավոր միջոցառում էր՝ բացառապես թելադրված պատերազմի և տնտեսության քայքայման, Խորհրդային Ռուսաստանում ստեղծված դժվարին պայմաններով։ Այն սոցիալիստական հեղափոխության զարգացման անխուսափելի փուլ չէր։ Օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի վերացումից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո խորհրդային պետությունը ՌԿ(բ)Կ X համագումարի (1921 թվականի մարտ) որոշմամբ «Ռազմական կոմունիզմ»-ից անցավ նոր տնտեսական քաղաքականությանը (նէպ)։

Ազգայնականություն

800px-Eugène_Delacroix_-_La_liberté_guidant_le_peuple.jpg

«Ազգին առաջնորդող ազատություն». Էժեն Դելակուրա, 1830

Ազգայնականություննացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետությանձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմիժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

Հասկացության սահմանում

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունըմշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

Քաղաքական սահմանումներ

Քաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա։ Համաձայն այս սահմանումների՝ ազգայնականությունը պահանջ է, ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ մշակույթով կամ քաղաքականապես նույնական լինեն. ազգային պետության ձևավորում կամ պահպանություն, ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ։ Այսպիսով, ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման՝ ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը։ Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենանաիդելական ձևը։ Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը, ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է։ Նրա համար ազգայնականությունը ինքնակառավարման հայեցակարգ է:

Հաջորդ տեսակը պետության կողմից իրականացվող բնակչության մշակութային հոմոգենիզացիան է։ Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր՝ մշակութային դեր։ Պետությունն այժմ դառնում է ժողովրդին կրթող և մշակույթի պահապան։ Այն ստեղծում է ազգը։ Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին՝ պետության կողմից հովանավորվող դպրոցների ստեղծում, որտեղ ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ՝ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտացում, հատկապես լեզվի առումով։ Լեզվի ստանդարտացումն առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում Լուիս 14-րդ կողմից 1635 թվականին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո՝ չնայած այն փաստին, որ դրա կրողը ազնվականության սակավաթիվ կրթված զանգվածն էր։

Պետության կողմից տարվող մշակութային հոմոգենիացիան կարող է ունենալ այնպիսի դրական արդյունքներ, ինչպես ծայրամասի մասսայական բնակչության ընդգրկումը կենտրոնի շրջանակներում, որպես ամբողջի հավասարազոր բաղկացուցիչ։ Հոմոգենիզացիայի պահանջը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Առաջին հերթին՝ կոնֆլիկտ ազգային մշակույթի էության վերաբերյալ, երկրորդ՝ մշակութային նույնության հիմքով պարտադրված համերաշխություն, երրորդ՝ մշակութային փոքրամասնությունների էթնիկ զտումներ, չորրորդ՝ մշակութային փոքրամասնությունների ստիպողական թուլացում և հինգորորդ՝ անձնային ազատությունների սահմանափակում կամ վերացում պետական ճնշման տակ։

Քաղաքական հոմոգենիզացիան ընդգրկում է կառավարողի և կառավարվողի քաղաքական ընդհանրությունը. ներկայացուցչական մարմինների միջոցով պետության բոլոր բնակիչների հավասար մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչը ենթադրում է կառավարողի և կառավարվողի մինչև տարբերության վերացում՝ «դեմոս»-ի քաղաքացիական իրավունքների ճանաչմամբ։ Ազգայնականությունը պահանջում է ժողովրդի իշխանություն՝ հաշվի առնելով կամ հաշվի չառնելով քաղաքացի լինելու կամ դառնալու մշակութային սահմանափակումները։

Էռնեստ Ռենանը և Դոմինիկ Շնեպեռը պատկանում են այն գիտնականների թվին, որոնք ազգայնականությունը համարում են որպես հիմնականում դեմոկրատական շարժում՝ միտված աշխարհագրորեն առանձնացված քաղաքացիների համայնքներ ստեղծելուն։

Մշակութային սահմանումներ

Ազգայնականության մշակութային սահմանումները ընդգծում են ազգային ծրագրի մշակութային և հատկապես ավանդական կողմերը։ Նրանք ազգայնականությունը ներկայացնում են որպես մի շարժում, որը քարոզում է համայնքի ավանդական մշակույթի վերածնունդը՝ հատկապես այն էթնիկ համայնքի ոսկեդարը, որում տվյալ շարժման ներկայացուցիչները ծնվել են։ Որպես այդպիսին՝ ազգայնականությունը կրթական շարժում է՝ ուղղված ներքին բարեփոխումներին։ Այն անհատին և խմբին տալիս է խմբային ինքնության ընդհանուր ծագման զգացում և արժեքային համակարգ։ Ազգայնականությունը քարոզում է և պաշտպանում անհատի կամ խմբի նույնացումը իր էթնիկ արմատներին, ֆիզիկական տիպին, լեզվին, տարածքին, պատմությանըլեգենդներին, սիմվոլներին և ավանդույթներին, կամ ավելի հակիրճ ձևակերպմամբ իր ծնողների և նախնիների ապրելակերպին։ Համաձայն Մաքս Վեբերի՝ մշակութային վերը նշված ռեսուրսների պահպանությունը և վերածնունդը՝ որպես մշակութային անփոխարինելի արժեքներ, ձևավորում են ազգայնականության այս տեսակը։

Այս արժեքները կարող են լինել ցածր (ժողովրդական) կամ բարձր (վերնախավի) մշակույթի կամ նույնիսկ քաղաքակրթության մաս։ Ազգայնականության այս կոնցեպցիան ընդգծում է ինտելեկտուալների և արվեստագետների դերը էթնիկ մշակույթի հաստատման, համապատասխանեցման և փոխանցման ընթացքում։ Ազգայնականության մշակութային նման ըմբռնումը նվազեցնում է անկախ պետականության դերը ազգայնական շարժումներում։ Փաստորեն, պետականության ձեռքբերումը համայնքի ինքնարտահայտման պահանջի իրացման (այն է պահպանել իր մշակույթը և աշխարհայացքը) հնարավոր ձևերից միայն մեկն է։ Եվ իսկապես նման ձևակերպմամբ ազգայնականությունը կարող է ի հայտ գալ թե՛ մշակութային համայնքների ներսում թե՛մի ազգի ներսում որը արդեն ունի պետականություն։ Ազգայնականության այս բացատրության հետ են կապված Հերդերի և Ջոն Հատչիսոնի անունները։

Որոշ գիտնականներ, առաջին հերթին՝ Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը, ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար կարգավիճակի կամ հեղինակության համար։ Մասնավորապես, Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման համար: Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում՝ այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ։ Գրինֆլիդը նույնպես պնդում է, որ ընդվզումը գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է:

Ազգայնականության Էնթոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է։ Ըստ նրա՝ ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է բնակչության անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված՝ ձեռք բերելու և պահպանելու առաջինը՝ քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական իրավունքներ, երկրորդը՝ էթնոմշակութային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն:

Ազգայնականության պատճառների քննարկում

Ազգայնականության պատճառների վերաբերյալ քննարկումները կարելի է բաժանել մոդեռնիստականի և հակամոդեռնիստականի։

Մոդեռնիստական քննարկումներ

Մոդեռնիստական քննարկումները իրենց հերթին կարող են լինել կամ համակարգային ֆունկցիոնալիստական կամ ինստրումենտալիստական։ Առաջին դեպքում համարվում է, որ ժամանակակից համակարգերը ազգայնականության պահանջ ունեն, իսկ ինստրումենտալիստական բացատրությունները պնդում են որ ազգայնական շարժումների առաջնորդների մտքերում կան անտեսանելի մղումներ։ Նրանք մասնավորապես ազգի անունից մարտահրավեր են նետում առկա մշակութային մոտեցումներին՝ դրանով քողարկելով իրենց քաղաքական և տնտեսական հեռահար նպատակները: Ներկայումս, թե՛ քաղաքականությունը, թե՛ տնտեսությունը և թե մշակույթը կարող են անհրաժեշտություն ունենալ կամ օգուտներ քաղել ազգայնականությունից։

Քաղաքականության օգուտը ներկայացվել է Պոլ Բրասսի կողմից։ Նրա կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար։ Զանգվածները հակված են օգնելու նրանց, ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես կրոնի մասին։ Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը, այն է՝ իշխանությանն փնտրտուք: 

Տնտեսական օգուտի մասին խոսել է Գելլները։ Նրա համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիալ-մշակութային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով։ Այն չի քարոզում հին մշակույթը, այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում։ Արդյունքում, բնակչությունը դառնում է ազգ, քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը: Ազգայնականության մեկ այլ տնտեսական դրդապատճառ նկարագրվում է Էրիկ Հոբսբաումը։ Հոբսբամը գտնում է, որ բուրժուական կապիտալիստական հասարակությունը, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև։ Այդ իսկ պատճառով, բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակութային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը։ Այս հիմքով, նրանք պահանջում են ազգային համերաշխություն՝ համագործակցություն և բարիդրացիական հարբերություններ հասարակության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ազգայնականությունը այս դեպքում մտացածին գիտակցություն էր, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությունը:

Մշակութային օգուտի մասին խոսել է Էլի Կեդորիին։ Ազգայնականությունը հայեցակարգ է՝ մշակված օտարված ինտելեկտուալների կողմից։ Այն ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց է և վերադարձ դեպի «տաքուկ ծննդավայր»` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում: Այս տիպի այգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման:

Այս մոտեցման մեկ այլ տարբերակ է առաջարկում Բենեդիկտ Անդերոսոնը՝ առաջ քաշելով հարաբերականորեն երկարաժամկետ մոդեռնիզացիայի և ազգային զարգացման մոդել: Նախկինում կրոնական և տնտեսական պայմանները, հատկապես բողոքականության և տպագիր կապիտալիզմի պարագայում, պահանջում էին ժողովրդական զանգվածների լեզվի միատարություն և գրագիտություն: Դրա պատճառները մասամբ կրոնական էին՝ Աստծու խոսքին ուղղակի առնչվելու առումով և մասամբ ել տնտեսական՝ եկամտի նկատառումներով, ինչքան ավելի շատ մարդ կարդալ իմանա, այնքան ավելի մեծ քանակով գրքեր կվաճառվեն: Ավելի ուշ շրջանում, կրոնական համայնքը փոխարինվեց լեզվական համայնքով, որը հնարավոր դարձավ թերթերի և գրականության միջոցով շփման շնորհիվ:

Հակամոդեռնիստական քննարկումներ

Հակամոդեռնիստական բացատրությունները չորս հիմնական տիպի են. սոցիոկենսաբանական, պրիմորդիալիստական, պերենիալիստական և էթնոսիմվոլիստական:

  • Սոցիոկենսաբան Պիեռ վան դեն Բեռգեն պնդում է որ ազգայնականությունը կենսաբանորեն պայմանավորված սոցիալական շարժում է, որը պահանջում է համերաշխություն մշակութապես նման անհատների միջև: Նմանի ընտրությունը՝ գենետիկորեն համարժեք անհատների խաչասերման միջոցով, ապահովում է տիպի գենետիկական հարատևություն: Ազգայնականությունը գիտակցված Դարվինիզմն է[10]:
  • Պրիմորդիալիստներ Էդվարդ Շիլսը և Ստիվեն Գրոսբին ազգայնականության արմատները տեսնում են կոնկրետ տարածքում կամ համայնքում ծնված լինելու հանգամանքում: Մարդկային էակները բնականորեն կապված են առաջնային կենսատու ուժերին, ինչպիսիք են ընտանիքը և ծննդավայրը: Մարդկային էակները էթնիկ կապվածությունը հակված են համալրելու ի վերուստ տրված, կենսական և հիմնարար սոցիալական կապով: Ի տարբերություն սոցիոկենսաբանների՝ պրիմորդիալիստները ազգայնականությունը դիտում են որպես հուզական զգացում, պարտավորվածություն և սեր մարդու կյանքի աղբյուրի` ընտանիքի, հողի և այլ մարդկանց նկատմամբ, որոնք կապված են նույն մշակույթով և տարածական կապերով: Նմանապես Վոլկեր Կոննորը ընդգծում է ազգայնականության զգացմունքային հիմքը, ինչը նա անվանում է էթնոնացիոնալիզմ:
  • Պերենիալիստները՝ ինչպես Ջոն Արմստրոնգը, ազգերը դիտարկում են որպես երկար ժամանակահատվածի ընթացքում ձևավորված պրեմոդեռն էթնոմշակութային սոցիալական խմբավորումներ, խմբային փորձի, սիմվոլների, միֆերի կուտակման և այլ ազգերի հետ բախումների ընթացքում: Ազգայնականությունը այնուամենայնիվ, որպես երբեմն ֆանատիկ և ագրեսիվ գաղափարախոսություն, որը տարածվում է վերնախավերի կողմից՝ մոբիլիզացնելու ազգերը այլ ազգերի հետ պայքարելու նպատակով, նոր երևույթ է։ Ազգայնական վերնախավերը ուշադիր կերպով ուսումնասիրում են ժողովրդական հավատալիքները կամ սիմվոլները իրենց ընտրազանգվածը դիրքը, տարածք կամ այլ նյութական բարիքներ ստանալու նպատակով։
  • Էթնոսիմվոլիստները՝ ինչպես Էնթոնի Սմիթը և Ջոն Հատչիսոնը, ո՛չ մոդեռնիստ են, ո/չ էլ հակամոդեռնիստ, թեև կարող են համարվել բավարար մոդեռնիստներ։ Այս տեսաբանները ժամանակակից ազգայնականությունը բացատրում են նախ մոդեռն տերմինաբանությամբ, որպես նոր հայեցակարգ կամ գաղափարախոսություն՝ ուղղված սահմանված նպատակների իրականացմանը՝ հանուն ազգի և հետո որպես ժամանակակից աշխարհի սոցիալապես և բարոյապես քայքայիչ երևույթներին պատասխան:

Այս տեսաբանների համար ազգայնականությունը մեկտեղում է պատմությունը և ներկան, և վերջինիս հաջողությունը պայմանավորում են անցյալի անընդհատությամբ, մշակութային ինքնությունների ճկունությամբ, այլ ոչ ֆիքսվածությամբ և մարդկության ցանկությամբ՝ ապրելու մի համայնքում որն ունի պատմություն։

Ազգայնականության տեսակները

Գիտության մեջ ընդունված է ազգայնականությունը բաժանել քաղաքացիական (պետական) և էթնիկական (էթնոնացիոնալիզմ) տեսակների։ Առաջինը հաճախ անվանում են տարածքային, որն ուղղված է բնակչության կոնսոլիդացմանը՝ իրավաբանական կառույցների, համաքաղաքացիական իրավունքների, մշակույթի, գաղափարախոսության միջոցով։ Էթնիկ ազգայնականությունը կարող է լինել քաղաքական կամ մշակութային։

Մշակութային ազգայնականությունը ուղղված է պահապնելու ազգի ամբողջականությունը՝ ամրապնդելով լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։ Այն դրական դեր է խաղում երկու պայմաններում. առաջին՝ եթե իր մեջ չի պարունակում մեկուսացման և մշակութային փակվածության գաղափարներ, բացասական ուղղվածություն դեպի այլ մշակույթը, երկրորդ՝ եթե նրանում ձգտում չկա կյանքի կոչելու մշակույթի Հնագույն այն տարրերը, որոնք կարող են խոչընդոտել էթնոսիզարգացմանը։ Սովորաբար քննադատվում է քաղաքական էթնոազգայնականությունը, որը բնութագրվում է որպես մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ գերակայություն՝ իշխանությունում, գաղափարախոսությունում, մշակույթում։ Չգերակայող էթնիկ խմբերի ազգայնականությունը ծայրահեղ ձևերում կարող է սեպարացիայի հասնել՝ մերժելով տարբերության բոլոր ձևերն ու միջոցները:

Քաղաքացիական և էթնիկական ազագայնականությունները տարբերելով Էնթոնի Սմիթը նշում է, որ այս երկուսն էլ իդեալական տիպեր են և «որ յուրաքանչյուր ազգայնականություն ունի քաղաքացիական ու էթնիկ տարրեր տարբեր աստիճաննրում և տարբեր ձևերով»:

Առանձնացվում են ազգայնականության տիպաբանության այլ մոտեցումներ։ Ինչպիսիք են.

  • լիբերալ ազգայնականությունը, որը ազգը դիտում է որպես եղբայրական ընդհանրություն և նպատակ ունի իրականացնելու ազգի յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու ազատությունները, դրանով ապահովել բոլորի երջանկությունը։
  • Յակոբինյան ազգայնականությունը ազգային հանրույթին հանձնարարում է այլ ժողովուրդների մեջ տարածել լիբերալ ազգայնականության գաղափարները։
  • ավանդական ազգայնականությունը ձգտում է համախմբել ազգին անցյալի փառահեղությունների ներքո՝ փառաբանելով անցյալի սովորույթները, արժեքները, համախմբվածությունը, ձեռքբերումները և այլն։
  • սինկրետիկ ազգայնականությունը ձգտում է ազգին պաշտպանել օտարածին գաղափարների ազդեցություններից։
  • ինտեգրալային ազգայնականությունը ձգտում է քաղաքացիների շահերը ենթարկել ազգի շահերին, որ դիտվում են որպես միաձույլ ամբողջականություն։

Ազգայնականության մեկ այլ դրսևորում է մեսիանական ազգայնականությունը։ Այս գաղափարախոսությունը առաջացնում է այնպիսի զգացում, որով տվյալ ազգի անդամը հավատում է իր արարչային ծագմանը։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A

 

Ֆաշիզմ

Ֆաշիզմը (իտալերեն` fascismo) 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 19221945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինին ղեկավարությամբ։ Լինելով հակառակորդ ժողովրդավարությանըպառլամենտարիզմինսոցիալիզմին և մարքսիզմի,  մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական[1][2]։ Նացիզմըմասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Այսօր նույնպես այն համարվում է հայհոյանք։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները։

Flag_of_the_National_Fascist_Party_(PNF).svg.png

Իտալական ֆաշիզմի դրոշը 1930-1940 թթ.

 

Գաղափարախոսություն

Բառը ծագում է իտալերեն fascio ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919 թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.

Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության:}}

Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։ Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933-ին հաստատում է.

Aquote1.png Փաստ է, որ 19-րդ դարը եղել է սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար, ինչը չի նշանակում, որ 20-րդ դարը նույնպես պիտի լինի սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար։ Քաղաքական ուսմունքներն անցնում են, ազգերը` մնում։ Մենք ազատ ենք հավատալու, որ սա իշխանության, հեղինակության դար է` ֆաշիզմի դարը։ Եթե 19-րդ դարը ինդիվիդուալիզմի դար էր, մենք ազատ ենք հավատալու, որ սա կոլեկտիվի դար է և նաև Պետության դարն է:

 

Ֆաշիզմի զարգացման փուլեր

Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի։ Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։ Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք մինչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության։ Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս հօգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի։ 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության։ Չորրորդում՝ ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է։ Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։ Ֆաշիզմի սոցիալական մոդելը առավելապես կենտրոնացած է ազգի վրա, քան ազգը կազմող անհատների։ Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որն ունենա ամուր ինքնություն։ Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը, հանրույթը ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա։ Արդ, ֆաշիստների համար առաջնահերթ է հասնել այդ ազգային հանրույթի հոմոգենացմանը, միատարր դարձնելուն /էթնիկական, կրոնական կամ դասակարգային իմաստներով/։ Ֆաշիզմի հաջորդ հատկանշական կետը սոցիալական հիերարխիայի ամրությունն է։ Խումբը պետք է առաջնորդվի շեֆի կողմից, որ Իտալիայում կոչվում էր Duce (Դուչե- Գիդ, առաջնորդող), որի հեղինակությունը հարցականի տակ չէր դրվում։ Ֆաշիզմը տոտալիտար համակարգ է, այն բացառում է բոլոր տիպի ընդդիմությունները,։ Այն հենվում է շոկային խմբերի վրա, Սև վերնաշապիկների վրա, որոնք իշխանությունը վերցնելուց հետո ամբողջովին զինվեցին։ Ի տարբերություն այլ տոտալիտար ռեժիմների, ֆաշիզմը ավելի շատ ձգտել է ձեռք բերել ժողովրդի համակրանքը, քան դիմել հարկադրական մեթոդների։ Օգտագործելով դեմագոգիայի և պոպուլիզմի տեխնիկան, նրան հաջողվել է ձեռք բերել ժողովրդական լայն աջակցություն և նույնիսկ պահպանել որոշ դեմոկրատական ձևեր, ինչպես համընդհանուր ընտրությունները /երկու տարի/։ Ինչպես Ֆյուրերը, Մուսոլինին նույնպես «հրավիրվել» է կառավարության ղեկավարի պաշտոնին իշխանությունների համաձայնությամբ իր հայտնի արշավանքով դեպի Հռոմ։ Ֆաշիզմի համար կարևոր է մոբիլիզացնել այնպիսի արժեքներ, ինչպիսինն են հայրենասիրությունը, ազգային «վերանորոգման» և մաքրության գաղափարները։ Հավատալը, ենթարկելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելը և քննադատելը որակվում են որպես անհնազանդություն։ Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել մի ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի։ Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք՝ առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը։ Հարկավոր է միայն ոչնչացման ենթակա մարդուն որակել որպես թշնամի, դավաճան, երկրորդ կարգի մարդ։ Սակայն իտալական ֆաշիզմը չի իրագործել հիտլերյան մասսայական կոտորածները։ Ֆաշիզմը, ի տարբերություն նացիզմի, սկզբում ռասիստական չէր։ Այն միայն 1935 թ.-ից է ընդունում ռասիստական օրենսդրություն /արգելվում էր գաղութարարների ամուսնությունը աֆրիկացիների հետ/ և 1938-ից հակասեմիթական օրենսդրություն, ինչը պայմանավորված էր Հիտլերյան Գերմանիայի հետ դաշնակցությամբ։ Ավելին, այս օրենքներն ավելի մեղմ էին և ավելի շատ բացառություններ էին արվում քան Հիտլերի կամ Պետենի հակասեմիթական օրենքները։ Ֆաշիստական գաղափարախոսությունը հիմնվում է՝

  • Նացիոնալիզմի և իմպերիալիզմի(վերականգնել Հռոմեական կայսրությունը) վրա։ Վարչակարգը ամենուր կառուցում է անտիկ ոճի մարզադաշտեր, հսկայական հուշարձաններ, հռոմեական դարաշրջանի խորհրդանիշներով։ Իտալիան, աբցի իր գաղութից /Լիբիա/ պետք է հսկի Միջերկրականը։ Նա պահանջում է ԿորսիկանԱլբանիան, Դալմաթիան, Սավուան, Նիցցան, պատերազմում է ԻսպանիայումՀունաստանումԵգիպտոսում։
  • Ղեկավարի պաշտամունքի վրա։ Մուսոլինին Դուչե է (Duce). Ֆաշիստների համար մարդը չպետք է երկար մտածի, նա պետք է կայանա պատերազմի միջոցով։ Il Duce ha sempre ragione՝Դուչեն միշտ ճիշտ է։
  • Պետության բարձր կենտրոնացման վրա։ Պառլամենտը 1928 թ.-ից հետո ունի միայն փոքր դեր, որովհետև ընտրվում է Ֆաշիզմի մեծ խորհրդի՝ իրական իշխանության կողմից։
  • Զանգվածների հավաքագրման վրա։ Սկսած մանկապարտեզից Balilla-ները /էգ գայլի որդիները/ շքերթներ են անում սև համազգեստով, ողջունում իրար հռոմեացու պես, մասնակցում, օժանդակում ռեժիմի միջոցառումներին, մարզվում փայտե զենքերով։ Ուժի և բռնության դերը մեծանում է։ Արհմիությունները փոխարինվում են պետության կողմից հսկվող կորպորացիաներով։ Գործադուլի իրավունքը վերացվում է։
  • Պրոպագանդայի վրա։ Ֆաշիստական խորհրդանիշները և կարգախոսները, քայլերգերը, նեո-հռոմեական հուշարձաններն ամենուր են։

 

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B7%D5%AB%D5%A6%D5%B4

Նացիոնալ-Սոցիալիզմ

Նացիոնալ Սոցիալիզմ (գերմ.՝ Nationalsozialismus), ավելի շատ տարածված է Նացիզմ անվանումը, գաղափարախոսություն, որը կապում են 20-րդ դարի գերմանական Նացիստական կուսակցության և Նացիստական Գերմանիայի հետ, ինչպես նաև անջատողական աջ քաղաքական ուժերի հետ: Հաճախ բնութագրվում է որպես ֆաշիզմի ճյուղ և կապվում է գիտական ռասիզմի և Հակասեմականության հետ: Նացիզմը զարգացել է Պանգերմանիզմի հիմքի վրա, Գերմանիայի ազգային շարժումների և հակակոմունիստական Ֆրայկորների կողմից Վայմարյան Հանրապետությունում Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո:

Նացիզմը հիմնված է ռասիստական և Սոցիալական Դարվինիզմի թեորայի վրա, համաձայն որոնց գերմանացիներին նացիստները համարում էին Արիական կամ Նորդիկ հիմնական ռասա: Դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է լինեին բոլոր ազգերի մեջ առաջնայինը: Նացիստների նպատակն էր միավորել բոլոր գերմանաբնակ տարածքները, որոնք պատմականորեն համարվում են գերմանական, ինչպես նաև նվաճել հավելյալ տարածքներ Լեբենսրաում լոզունգի ներքով, որտեղ պետք է բնակեցնեին գերմանացիների:

Նացիստական վարչակարգի հաստատումը

 

270px-Bundesarchiv_Bild_183-S33882,_Adolf_Hitler_retouched.jpgԱդոլֆ Հիտլեր

Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում կոմունիստների և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ։ Դեռ 1919 թվականի փետրվարին Վայմար քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» (1919–1933թվականներ)։ Վերսալյան պայմանագիրը ստորագրած Վայմար­յան հանրապետության դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ ժողովրդավարությունը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը։ 1929 թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան։ Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը:

Ուժի պաշտամունքը

Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ 1934 թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ 1935 թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։

Կենսական տարածքներ

Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայ­քարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշ­տամունքը միահյուսվում էր «կենսա­կան տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսա­կան տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձ­վում քարոզչությանն ու գրաքննու­թյանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գեր­մանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտա­յին այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում ար­գելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական բժշկությունը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույ­նիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչու­թյունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթա­կան և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիա­յից, շատերը ստիպված գնացին վար­չակարգի հետ գործարքի։ 1936 թվականին Հիտ­լերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու Նոբելյան մրցանակը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակու­թյանը։ Երեխաները և երիտասար­դությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտ­լերյուգենդի մեջ։ 1939 թվականին այդ շարժ­ման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման հա­մակարգը ստացավ բրգաձև կառուց­վածք։ Հիտլերի մերձավոր համախոհ­ները՝ ԲորմանըԳյորինգըՀիմլերը և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակ­տիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրե­րում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D6%81%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AC-%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4

 

Դեմոկրատական սոցիալիզմ

 

e7c0584255fa6f2981e510285a9e9e4f_M.jpg

Դեմոկրատական սոցիալիզմ, ռեֆորմիստական տեսություն, ըստ որի սոցիալիզմը արդի դարաշրջանում կորցնելով դասակարգայինպրոլետարական բնույթը, դասակարգերի «հաշտության» հիման վրա վերածվել է «ընդհանուր դեմոկրատական» հոսանքի, իսկ մարքսիզմլենինիզմը սոցիալիստական, կոմունիստական շինարարության, բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի իրականացման ընթացքում դարձել է «սոցիալիզմից կտրված ճյուղ»։ Դասակարգային բովանդակությամբ «Դեմոկրատական սոցիալիզմ» աջ օպորտունիզմի ն ռնիզիոնիզմի հակակոմունիստական միտումների հետևողական արտահայտությունն է, աջ սոցիալ դեմոկրատիայի գաղափարական հիմքերի տրամաբանական զարգացումը (Ավստրոմարքսիզմ, Օպորտունիզմ, Ռևիզիոնիզմ, Աջ սոցիաիստներ)։