http://www.slideshare.net/AnushikNikoghosyan/azot-59025765

1. Հիմնականում ինչպե՞ս է որոշվում տարրի բարձրագույն օքսիդացման աստիճանը. _ 1) պարբերական համակարգում խմբի համարով 2) տարրի ատոմում էներգիական մակարդակների թվով 3) պարբերության համարով 4) կարգաթվով Պատասխան` 1) 2. Քիմիական տարրը ջրածնային միացությունում ցուցաբերում է (- 2) օքսիդացման աստիճան: Տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 8 8 2 _2) 2 8 6 3) 2 8 5 4) 2 8 8 1 Պատասխան` 2) 3. Քիմիական տարրը քլորի հետ առաջացնում է RCl իոնական միացությունը: Այդ տարրի ,ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 8 5 2) 2 8 1 3) 2 8 4 4) 2 5 Պատասխան՝ 2) 4. Քիմիական տարրի օքսիդացման աստիճանը բարձրագույն օքսիդում (+3) է: Այդ տարրի ատոմին համապատասխանում է ըստ մակարդակների էլեկտրոնների հետևյալ բաշխումը. 1) 2 1 2) 2 4 8 3) 2 8 3 4) 2 8 8 1 Պատասխան՝ 3) Թվարկվածներից ո՞ր տարրի օքսիդացման աստիճանը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական արժեք. 1) արգոն 2) ֆտոր 3) բրոմ 4) երկաթ Պատասխան՜ 3) 6. Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային. 1) NaCl, HCl 2) CO2 CaO 3) CH3Cl, NaH 4) SO2, NO2 պատասխան՝ 4) 7. Մենդելեևի պարբերական համակարգում կարգաթվի մեծացմանը զուգընթաց ինչպե՞ս է փոխվում տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում՝ համապատասխանորեն. 1) մեծանում է մեծանում է 2) մեծանում է փոքրանում է 3) փոքրանում է մեծանում է 4) փոքրանում է փոքրանում է Պատասխան՝ 2) 8.Որքա՞ն է ծծմբի օքսիդացման աստիճանը Na2SO3-ում. 1) +6 2) +4 3) +2 4) -2 պատասխան՝2) 9.Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար. 1) կովալենտ ոչ բևեռային, իոնային, կովալենտ բևեռային 2) իոնային, կովալենտ բևեռային, կովալենտ ոչ բևեռային 3) կովալենտ բևեռային, իոնային, կովալենտ ոչ բևեռային 4) կովալենտ ոչ բևեռային, կովալենտ բևեռային, իոնային պատասխան՝ 4) 10. Իր բաղադրությունում 18 էլեկտրոն և 16 պրոտոն պարունակող իոնի լիցքը հավասար է. 1) 2 + 2) 3 + 3) 3 – 4) 2 պատասխան՝