Մեր սիրտը միաժամանակ և մեծ է և փոքր
Մարդու սիրտը շատ հետաքրքիր է, սիրտը չափսերով կարող է փոքր լինել, բայց կան մարդիկ, որ իրենց սիրտը ընդհանրապես չի համապատասխանում ֆիզիկապես չափերով , որովհետև նրանք այնքան բարի սիրտ ունեն: Ես կուզենայի դուք կարդաիք անցած տարվա իմ գրածը «իմ փոքրիկ սիրտը ում նվիրեմ » վերնագրով ու հիմա կարդում եմ և մտածում եմ , որ այնտեղ ամեն ինչ գրել եմ և ոչինչ էլ ավելացնել պետք չե: Իդեպ այդ վերնագիրով մի բանաստեղծ գրել էր և մեր մայրենիի ուսուցչուհին ասաց , որ մենք այդ նույն վերնագրով գրենք շարադրություն, ՝Հույսով եմ ձեզ դուր կգա:
Իմ փոքրիկ սիրտը ում նվիրեմ
Իմ սիրտը շատ մեծ է և ուղիղ իմաստով և փոխաբերական: Երբ մտածում եմ ինչքան մարդ կա իմ սրտի մեջ, ինչպես են նրանք տեղավորվում, այդ ժամանակ հասկանում եմ որ շատ մեծ է իմ սիրտը : Չնայաց իմ սիրտը գիտի թե ում տեղավորի , նա երբեք չի տեղավորում ինձ համար վատ ցանկացող և ստախոս մարդկանց , բայց դա արդեն կյանքում է : Բայց նաև իմ սրտի մեջ կա մի քաղաք որը կոչվում է <<ընտանիք>> : Ես հաստատ կարող եմ ասել , որ իմ սրտում ամենա կարևոր տեղը դա իմ ընտանիքն է: Այդ ընտանիք անունով քաղաքում ապրում է 5 հոգի դա իմ հայրիկն է, մայրիկը, 2 եղբայրներս և ես : Ձեզ կթվա որ.
Հարազատներիս մոռացա.
Ասեմ , որ ոչ ես չեմ մոռացել իմ մորաքրոչս , պապիկին, տատիկի, քեռիիս, քույրիկներիս այսպես , որ թվարկեմ շատ կլինի ավելի լավ է 3 տառով ասաց և այլ: Բայց ձեզ մոտ մի հարց ծագեց , որ ես չպատասխանեցի թէ ինչու նրանց չեի նշել ընտանիքի բաժնում : Ասեմ, որ իմ սրտում կան շատ քաղաքներ և ես սիրում եմ դասավորված լինեն ամեն մի հարազատ իր քաղաքում: Նրանք ապրում են իմ <<հարազատներ>> քաղաքում: Ես նրանց շատ եմ սիրում ուղակի իմ համար իմ սրտում ամենա թանգը <<ընտանիք>> քաղաքն է:
Հիմա ձեր մտքով կանցնի.
-Իսկ քո ընկերները ?:
-Ինչպես նշեցի իմ սրտում դասավորված են : Իմ սրտում կա նաև <<ընկերներ>> քաղաքը : Այնտեղ միայն ապրում են իմ մտերիմ ընկերուհիները, ինչու ես չեմ գրել ուղակի ընկերուհիները, որովհետև ես չեմ սիրում ուղղակի ընկերուհի ունենալ, պետքէ մի քանիսը լինի, բայց լավը : Նաև ասեմ , որ այդ քաղաքում լինում է անցու դարձ , որովհետև սկզբում դու չես իմանում թե ում հետ ես շփվում , իսկ հետո հասկանում ես թե այսքան տարիները կամ նույիսկ ժամերը ափսոս էր այդ մարդու հետ շփվելը:
Չեմ ուզում ինձ գովել, բայց ես շատ մեծահոգի ,ընկերասեր և նվիրված մարդ եմ, իսկ երբ վատ ընկերուհիները շահագործում են, նրանք այդ քաղաքից դուրս են գալիս, ու այդ քաղաքում միշտ բարի և ընկերասեր մթնոլորտ է տիրում: